ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահող երկրների ներկայացուցիչները<br /> Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ավարտին<br /> տարածել են համատեղ հայտարարություն<br />


ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահող երկրների ներկայացուցիչները
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ավարտին
տարածել են համատեղ հայտարարություն

  • 01-12-2009 22:30:00   | Հունաստան  |  Քաղաքական
ԱԹԵՆՔ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը, դեկտեմբերի 1-ին Աթենքում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպման ավարտին տարածել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նշելով բանակցությունների դրական դինամիկան, ինչի մասին վկայում են այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 6 հանդիպումները, պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են, որ այդ հանդիպումների «աճող հաճախականությունը շոշափելիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ակտիվացմանը եւ առաջխաղացմանը 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները ավարտուն տեսքի բերելու ուղղությամբ»: Հայտարարության հեղինակները վերահաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը աջակցել Հայաստանին եւ ԱդրբեջանինՆ ամբողջացնելու ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, ինչպես այդ մասին ասվել էր հուլիսի 10-ին Աքվիլայում Մեծ ութնյակի գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջղ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները կողմերին կոչ են արելՆ «հնարավորինս շուտ ավարտին հասցնել այս աշխատանքը»ղ «Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը հնարավություն կտա հասնել համապարփակ կարգավորման եւ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում բերել ողջ տարածաշրջանին», - ասված է հայտարարությունումղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները այս փաստաթղթով պատրաստակամություն են հայտնել ավարտուն տեսքի բերել Հիմնարար սկզբունքները եւ շարունակել աշխատել մնացյալ խնդիրների շուրջ համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, հիմնվելով, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների վրաՆ ուժի չկիրառում եւ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունքղ Ըստ ռադիոկայանի, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների ներառումը համատեղ ստորագրված փաստաթղթում համարել է հայկական կողմի խոշոր ձեռքբերումներից մեկըղ Ռադիոկայանի հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է. «Առաջին անգամ նախարարական այս կոնֆերանսի շրջանակներում հայտարարություն է արվում, որտեղ նշվում է 3 սկզբունքների մասին: Հուսով եմ, որ հայտարարություն կլինի նաեւ նախարարական կոնֆերանսի կողմից, այսինքնՆ 56 երկրի կողմից: Դա, իհարկե, դեռ հարցի լուծումը չէ, դա այն գլխավոր հիմնական սկզբունքներն են, որոնց հիման վրա բանակցություններն են վարվելու, որպեսզի մոտեցնեն կողմերի դիրքորոշումները Մադրիդի փաստաթղթի մեջ ներկայացված սկզբունքների շուրջ: Երբ որ մենք համաձայնության գանք Մադրիդի սկզբունքների վերաբերյալ, կսկսվեն բանակցություններ պայմանագրի մշակման վերաբերյալ, որին, իհարկե, պետք է անպայման մասնակցի նաեւ Ղարաբաղը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play