Թուրքիայի դատախազությունն ավելի քան 100 տեխնիկական մասնագետների ձերբակալության լիազորագրեր է ստորագրել


Թուրքիայի դատախազությունն ավելի քան 100 տեխնիկական մասնագետների ձերբակալության լիազորագրեր է ստորագրել

  • 11-07-2017 17:50:40   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայի դատախազությունը ձերբակալության 105 լիազորագիր է ստորագրել նախորդ տարի ռազմական հեղաշրջման հետ կապված: Այսօր այդ երկրի ոստիկանությունը ձերբակալել է նշյալ 105 անձանցից 52-ին:
Interfax-ի փոխանցմամբ`  թուրքական ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացնում Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի նախկին անդամների շրջանում: 
Ենթադրվում է, որ բոլոր այդ անձիք օգտագործել են հաղորդագրությունների փոխանցման ByLock ծրագիրը, որը կառավարության հայտարարություններով` օգտագործում են նաև ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները: 
Նախօրեին Անկարայի դատախազությունը ևս 115 լիազորագրեր է թողարկել որոշ պաշտոնյաների և ստամբուլյան համալսարանների դասախոսական կազմի անդամների ձերբակալության համար: Արդյունքում ոստիկանությունը ձերբակալել 47 մարդու: 
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն իրականացվել է 2016 թվականի հուլիսի 16-ին, սակայն ապստամբների ծրագրերը ձախողվել են: Կատարված դեպքերին զոհ է գնացել ավելի քան 240 մարդ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play