Հայաստանի 2010թ.-ի բյուջեի նախագիծը անընդունելի եւ<br /> անհեռանկարային է,- հայատարարում է «Ժառանգությունը»<br />


Հայաստանի 2010թ.-ի բյուջեի նախագիծը անընդունելի եւ
անհեռանկարային է,- հայատարարում է «Ժառանգությունը»

  • 13-11-2009 21:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2010թ.-ի բյուջեի նախագիծը անընդունելի եւ անհեռանկարային է, քանի որ այն միտված չէ հակաճգնաժամային քաղաքականության իրականացմանը: Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նոյեմբերի 13-ի հայտարարությունում: Ըստ «Ժառանգության», ՀՀ 2010թ.-ի դեֆոլտային պետական բյուջեում գերակշռում են պետական պարտքի բեռը, հանքագործական արդյունաբերության արտադրության եւ տնտեսության ենթակառուցվածքներում շինարարության եւ սպասարկման ոլորտի ծավալների գերակայությունը: Այն սպասարկում է չինովնիկներին, օլիգա-մենաշնորհային արատավոր համակարգին եւ արտահայտում է իշխանությունների անկարողությունը` ստվերային տնտեսությունը եւ հատկապես խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելու, չի նպաստում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի զարգացմանը, մասնավորապես` արդյունաբերության, ՓՄՁ-ի եւ ագրարային հատվածի, ինչպես նաեւ գյուղմթերքների իրացման եւ վերամշակման ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչ անհնարին է դարձնում դիֆերսիֆիկացված արտադրության զարգացումը: Նշելով, որ 2010թ.-ի պետբյուջեի դեֆիցիտը 4,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, «Ժառանգությունը» գտնում է, որ այն անկարող է ապահովել երկրի բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծումը, աղքատների եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավումը: «Ժառանգություն» խմբակցությունը խորապես անհանգստացած է կառավարության կողմից ներկայացված 2010 թվականի պետական բյուջեի բացասական եւ անկումային բնույթով եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների լուծման իշխանությունների դիմակայելու անունակությամբ»,- ասված է «Ժառանգության» հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական