Սույն թվականի Սեպտեմբեր ամսին , ՀՀ Անկախության 26-րդ տարելիցին ընդառաջ, արդեն 2-րդ անգամ «ՍԱՀՄԱՆ» հասարակական կազմակերպության կողմից Տավուշի մարզի Բաղանիս համայնքի բնակիչներին տրվեցին մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ գյուղում մեղր ստանալու նպատակով:
Նույն գյուղի բնակիչ ՝ Արսեն Սահակյանի ներկայացրած ծրագրով և համայնքի բնակիչների համաձայնությամբ՝ ստացված մեղրի ½ մասը արդեն ավանդույթ դարձած կերպով նվիրաբերվեց Նոյեմբերյանի շրջանի սահմանում կանգնած զինծառայողներին: Այս առիթով սահմանապահներն իրենց շնորհակալությունն են հայտնում «ՍԱՀՄԱՆ» Հ.Կ. -ի համահիմնադիրներ Ջորջ Տաբակյանին և Աննա Աղաջանյանին, ծրագրի համահիմնադիրներ Գայանե Գևորգյանին և Անահիտ Նազարյանին, ինչպես նաև սահմանապահ Արսեն Սահակյանին` դիրքերում կանգնած տղաներին չանտեսելու և ուշադրության կենտրոնում պահելու համար: