Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի<br /> ՊՆ-ի մամուլի քարտուղարի սեպտեմբերի 25-ին հայտարարությունը<br />


Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի
ՊՆ-ի մամուլի քարտուղարի սեպտեմբերի 25-ին հայտարարությունը

  • 28-09-2009 16:35:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն սեպտեմբերի 25-ին հայտարարությունը, թե իբր վերջին մեկ տարվա ընթացքում զորավարժությունների ժամանակ զոհվել են 10 հայ զինծառայողներ, իսկ վերջին զորավարժության ժամանակ 76 զինծառայողներ հրաժարվել են մասնակցել ուսումնական վարժանքներին: Ըստ ՀՀ ՊՆ-ի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Է.Սաբիրօղլուի հաղորդած լուրերը բացարձակ չեն համապատասխանում իրականությանը եւ ընդամենը Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի հիվանդ երեւակայության արդյունք են:
Նոյյան տապան  -   Քաղաքական