Այաթոլա Խամենեին Իրանի գլխավոր և վտանգավոր թշնամի է համարում ԱՄՆ-ին


Այաթոլա Խամենեին Իրանի գլխավոր և վտանգավոր թշնամի է համարում ԱՄՆ-ին

  • 02-11-2017 17:03:15   | Հայաստան  |  Միջազգային

 
Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեյը գտնում է, որ Իսլամական հանրապետության գլխավոր թշնամին ԱՄՆ-ն է: 
Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: 
 
«Մեզ համար ԱՄՆ-ն գլխավոր և վտանգավոր թշնամի է, և սա հոռետեսական տեսակետ չէ, այլ եզրահանգում՝ հիմնված փորձի վրա»,- ասել է Խամենեյը: 
Վերջինս նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հասցեին հնչած այն մեղադրանքները, թե իբր Իրանն աջակցում է ահաբեկչությանը, և ասել.
 
«Այդ հիմար հայտարարությունը ցույց է տալիս ամերիկացիների թշնամական վերաբերմունքը ոչ միայն իրանական պետության, այլև ամբողջ ժողովրդի նկատմամբ»: 
 
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնն այդպես էլ չի կարողանում ընդունել այն փաստը, որ հնարավոր չէ վերացնել հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեցող ազգին:
 
Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքով՝ իրանցի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի նման թշնամական վերաբերմունքն արդյունք է «ամերիկացիների կուրության» և սեփական սխալ հաշվարկների, իսկ այդ թշնամությունն ի հայտ է եկել 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play