«Երևակ» կրթահամալիրի սաները մասնագիտական այց կատարեցին ՎիվաՍել-ՄՏՍ


«Երևակ» կրթահամալիրի սաները մասնագիտական այց կատարեցին ՎիվաՍել-ՄՏՍ

  • 29-11-2017 19:04:09   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Որպես Հայաստանում պատասխանատու գործարար մշակույթի մոդել ձևավորած ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երիտասարդներին մշտապես հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել գործարար կառավարման իր մշակույթը՝ հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում նրանց առավելագույն օգտակար լինելու նպատակով:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվող՝ արդեն ավանդույթ դարձած «բաց դռների օր» միջոցառման շրջանակներում, ընկերությունը հյուրընկալել էր §Երևակ¦ կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների սաներին:
 
Հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատմությանը և հեռառահաղորդակցության ոլորտում ընկերության արձանագրած հաջողություններին: 
 
Մասնավորապես՝ «Երևակ» կրթահամալիրի սաները շրջեցին գրասենյակով, այցելեցին գործառնական առանցքային ստորաբաժանումներ, այդ թվում նաև՝ Զանգերի ու սպասարկման կենտրոնները: Շրջայցի ավարտին դպրոցականները հանդիպեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի հետ: Ռալֆ Յիրիկյանը դպրոցականներին խորհուրդներ տվեց մասնագիտական կողմնորոշման և ընտրության գործում ու պատասխանեց նրանց հարցերին:
 
«Ճանաչողական այսօրինակ հանդիպումները շատ կարևոր են փորձի փոխանակման, մասնագիտության ճիշտ ընտրության և երիտասարդներին՝ ընկերության հաջողված օրինակով առաջնորդելու տեսանկյունից: Տարբեր ոլորտներում ընդգրկված՝ ընկերության փորձառու մասնագետների հետ շփվելու և նրանցից խորհուրդներ ստանալու հնարավորությունները միտված են երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանն ու անփոխարինելի են հետագա մասնագիտական կրթության վերաբերյալ պատկերացում կազմելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կիսում է իր փորձը այն երիտասարդների հետ, որոնք ցանկանում են տեղեկություններ ստանալ հեռահաղորդակցության ոլորտի, կառավարման մշակույթի և ոլորտին առնչվող մասնագիտությունների վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play