«The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ»


«The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ»

  • 04-12-2017 11:32:02   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:
 
 «The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 3-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 5-րդ  անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ., 2016թ.):  
Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով է մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում  որպես խոշոր ունիվերսալ բանկ, պահպանել է շուկայում առաջատար վարկատուի դիրքը և իր երկրի պատմության մեջ 2016թ-ի արդյունքներով առաջինն է հատել 1 մլրդ ԱՄՆ դոլար վարկային պորտֆելի շեմը, միաժամանակ ունեցել է իրացվելիության բարձր ցուցանիշներ, ներդրել տեխնոլոգիական նոր լուծումներ` առցանց ծառայությունների զարգացման ուղղությամբ, վարել հաճախորդամետ քաղաքականություն: Կարևորվել է նաև միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը, կայուն աճի մեծ պոտենցիալը, ռիսկերի հաշվեկշռված քաղաքականությունը: 
2017թ. «Տարվա լավագույն բանկ»  մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են BNP Paribas (Բելգիա և Ֆրանսիա), Bank of America (ԱՄՆ), Bank of China (Հոնկոնգ), TBC Bank (Վրաստան) և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:
 «The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 18-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 141 երկրի առաջատար բանկեր: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ