Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում․ ՃՈ


Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում․ ՃՈ

  • 14-12-2017 19:20:47   | Հայաստան  |  Իրավունք

Ճանապարhային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
 
Մասնավորապես, 2017 թվականի դեկտեմբերի 18-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 35/1 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 
- Երևան քաղաքի Խ. Դաշտենցի փողոց (թիվ 36 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
 
 
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Իրավունք