«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. «Հետք»


«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. «Հետք»

  • 30-12-2017 15:13:08   | Կոլումբիա  |  Իրավունք

 
 
 
 
«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմավիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա: Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից:
 
Պարոն Լամո, ե՞րբ սկսվեց HPVպատվաստանյութի պարտադիրկիրառումը Կոլումբիայում, և ո՞րտարիքային խմբի կանայք էիններգրավված ծրագրում:
HPV-ի դեմ պատվաստանյութըԿոլումբիայում ներկայացվեց 2013թ. տարօրինակ ձևով.խորհրդարանն ընդունեց մի օրենք (թիվ 1626` ընդունված 2013թ.ապրիլի 30-ին), ըստ որի՝ HPV-ի դեմ պատվաստումը «կամավոր է և պարտադիր՝ թիրախային բնակչության համար»: Կառավարությունը պատվաստանյութերի համար ծախսեց մոտ հարյուր միլիոն դոլար և սկսեց պատվաստման ծրագիրը, որի վերաբերյալ խոսք ասելու իրավունք չունեին ոչ պատվաստված աղջիկները, ոչ էլ նրանց ընտանիքները: Պատվաստանյութը պարտադիր էր դպրոցների 4-7-րդ դասարանի կամ 9-17 տարիքային խմբի աղջիկների համար: 
HPV պատվաստանյութի ո՞ր տեսակը կամ տեսակներն էին կիրառվում այդ ծրագրի շրջանակներում:
Այն քառավալենտ HPV պատվաստանյութն էր` «Գարդասիլը»:
Իսկ ինչպե՞ս է պատվաստանյութը պարտադրվում, ինչպե՞ս է պետությունը պահանջում պատվաստվել, այսինքն` ի՞նչ պիտի լինի, եթե աղջիկները հրաժարվեն պատվաստվելուց:  
Աղջիկները պատվաստվում էին դպրոցներում: Նրանք երբեք չեն ստացել «իրազեկված համաձայնության» (informed consent) փաստաթուղթ` ստորագրելու համար, պատվաստանյութը մերժելու ոչ մի հնարավորություն չկար: Պատվաստման ծրագիրը սահմանեց պատվաստանյութի քվոտա, որը պետք է բավարարվեր:
Այնումենայնիվ, մի դատական գործից հետո Կոլումբիայի Սահմանադրական դատարանը պատվաստանյութի օրենքում փոփոխություն մտցրեց, ըստ որի` պատվաստանյութը պարտադիր չէ,և եթե մարդն ուզում է հրաժարվել դրանից, իր իրավունքն է: Սահմանվեց նաև, որ պատվաստվողները պետք է ունենան «իրազեկված համաձայնության» իրավունք:
Ե՞րբ որոշեցիք ուսումնասիրել HPV պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները: Որո՞նք էին դրդապատճառները:
Ես սկսեցի այս պատվաստանյութի վերաբերյալ հետազոտություն անել 2013թ. փետրվարին, երբ թերթում կարդացի, որ պատվաստման ծրագիրը պետք է սկսվի Կոլումբիայում, և որ այն «կամավոր է և պարտադիր»: Ես գիտեի այլ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և որոշեցի հետազոտել նաև սրա հնարավոր կողմնակի ազդեցությունները: Իմացա մահվան և հաշմանդամության դեպքերի մասին, որոնց հանգեցնում էր այս պատվաստանյութն աշխարհի տարբեր հատվածներում:
Որո՞նք են Ձեր հետազոտության հիմնական եզրակացությունները:
Սա շարունակական հետազոտություն է: Ես հրապարկել եմ իմ հիմնական եզրակացությունները լրագրային հոդվածներում և տեսանյութերում: Հետազոտության նպատակով ես կարդացել եմ բազմաթիվ գիտական նյութեր այս պատվաստանյութի մասին, համապատասխան գրքեր՝ գրված այս պատվաստանյութը հետազոտող բժիշկների կողմից, խոսել եմ պատվաստանյութից ազդեցություն կրած աղջիկների և նրանց ընտանիքների անդամների հետ, ԱՄՆ-ում մասնակցել եմ երկու միջազգային կոնֆերանսի՝ խոսելով Կոլումբիայում պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և տեղեկություններ փոխանակելով գիտնականների, լրագրողների և ակտիվիստների հետ:
Պատվաստանյութի վտանգների մասին իմ առաջին հոդվածը, որը հրապարակվեց 2013թ., գրաքննվեց կոլումբիական eltiempo.com թերթի կողմից՝ այն պնդմամբ, որ նման վտանգներ գոյություն չունեն: Ես հոդվածում նշում էի, որ «Գարդասիլը» վտանգավոր պատվաստանյութ է, որը պատճառ է եղել մի քանի մահերի և հաշմանդամության դեպքերի երիտասարդ աղջիկների շրջանում, ԱՄՆ-ի դատական կազմակերպություններից մեկը` Judicial Watch-ը, բացահայտել է նման դեպքեր Միացյալ Նահանգներում, և որ այս տեղեկությունը գաղտնի է պահվել հասարակությունից (խնդրում եմ տեսեք հետևյալ հղումը):
Սա 2011թ. զեկույց է, որում ասվում էր.
«Վաշինգտոն-19 հոկտեմբերի, 2011թ.
Judicial Watch-ը` հանրային շահեր ներկայացնող խումբը, որը հետաքննում է կառավարության կոռուպցիոն գործարքները, այսօր հայտարարեց, որ նոր փաստաթղթեր է ստացել ԱՄՆ-ի Սննդի ևդեղերի ադմինիստրացիայից (FDA)` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթների համաձայն, որտեղ մանրամասն նկարագրվում են մարդու պապիլոմավիրուսի (HPV)պատվաստանյութի` «Գարդասիլի» բացասական արձագանքների մասին հաղորդումները: Այդ հաղորդումները մանրամասնում են 26 նոր մահվան դեպքեր, որոնք հաղորդվել են 2010թ.սեպտեմբերի 1-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը, ինչպես նաև նոպաների, կաթվածի, կուրության, պանկրեատիտի, խոսքի խանգարման, հիշողության կարճատև կորստի և Գիյեն-Բարրեի (Guillian-Barre) սինդրոմի դեպքեր:
Փաստաթղթերը ստացվել են Սննդի և դեղերի ադմինիստրացիայի` պատվաստանյութի վնասակար դեպքերի հաշվետու համակարգից, որն օգտագործվում է ադմինիստրացիայի կողմից`պատվաստանյութերի անվտանգությունը դիտարկելու համար: Փաստաթղթերը ձեռք ենբերվել 2011թ. սեպտեմբերի 15-ի դիմումի համաձայն և վերաբերում են 2010թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը եղած հաղորդումներին»:
Տարիների ընթացքում ես հրապարակել եմ տեղեկություններ Կոլումբիայում «Գարդասիլ»-ի կողմնակի ազդեցությունների մասին, սա հիմնական արդյունքների ամփոփումն է.
1.Պատվաստանյութերում օժանդակ նյութերը կարող են հանգեցնել աուտոիմունային խանգարումների, ինչպես բացատրում է բժիշկ Yehuda Shoenfeld-ը, ով ուսումնասիրել է այսպես կոչված ASIA-ի համախտանիշը: «Գարդասիլ» պատվաստանյութը պարունակում է ալյումին՝ մեկը այն օժանդակ նյութերից, որոնք պատասխանատու են «Գարդասիլ»-ից ազդված աղջիկների շրջանում նկատված աուտոիմունային հիվանդությունների համար: Մանրամասն կարող եք նայել այս հղմամբ:
2. Բացի ASIA-ի համախտանիշից, պատվաստված կանանց մոտ Կոլումբիայում նկատել ենք մի քանի այլ խանգարումներ: Դրանցից մեկը վաղ դաշտանադադարն է (մենոպաուզիան), երբ պատվաստումից ազդեցություն կրած կանանց մոտ հայտնաբերվում է ձվարանների վաղ անբավարարություն: Մենք այդպիսի մի քանի դեպքեր ենք ունեցել Կոլումբիայում, և սա հոդվածներից մեկն է այդ խանգարման մասին:
3. Գիյեն-Բարրեի (Guillain Barré) համախտանիշ. «Կանայք և աղջիկները, որոնք ստանում են «Գարդասիլ» պատվաստանյութը՝ կանխելու համար արգանդի քաղցկեղը, կարող են ենթարկվել նյարդային համակարգի հազվադեպ, բայց լուրջ հիվանդություն ձեռք բերելու ռիսկին՝ պատվաստումից հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում»,- հաղորդում են հետազոտողները»,- խնդրում եմ նայել հետևյալ հղումները (1,2):
4. Ինչպես փաստում է ամերիկացի հետազոտող Լլոյդ Ֆիլիպսը, ում հետ ես անձամբ եմ հարցազրույց արել, «Գարդասիլը» չի վերացնում կամ կանխում քաղցկեղը, բայց կարող է մեծացնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Սա մեջբերում է իր կայքից. «MERCK ընկերությունը 100 մլն դոլար է ծախսել Գարդասիլի առաջին տարվա գովազդի վրա՝ մարդկանց հավատացնելու համար, որ պատվաստանյութը կարող է կանխել քաղցկեղը: Գարդասիլը ոչ կանխում, ոչ էլ վերացնում է քաղցկեղը: Փաստագրվել է, որ թե´ «Գարդասիլ»-ը և թե´ «Գարդասիլ» 9-ը առաջացնում են քաղցկեղ, և Merck-ի՝ FDA-ին ներկայացված սեփական բժշկական հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ Գարդասիլը առաջացնում է քաղցկեղով հիվանդանալու 44,6%-ով բարձր ռիսկ, եթե տրվում է արդեն իսկ HPV վիրուս տարած մեկին: Վարակը կարող է փոխանցվել միևնույն սրբիչը, ըմպելիքը, ատամի խոզանակը, հարդարանքի պարագաները և այլ իրեր օգտագործելուց, սեռական ակտիվ կյանքով ապրող ընկերոջից կամ ընտանիքի անդամից»:
Ձեր հետազոտությունը հրապարկելուց հետո արձագանք եղե՞լ է համապատասխան պետական օղակներից: 
Ես հրապարակել եմ մի քանի հոդվածներ «Գարդասիլ» պատվաստանյութի մասին, որոնցում ցույց եմ տալիս դրա ռիսկերը և վավերագրում տուժողների ցուցմունքները (կարող եք նայել այս տեսանյութը): Այն այս տարի ներկայացվեց Կոլորադոյում՝ HPV-ին նվիրված կոնֆերանսի ժամանակ: Ո´չ Կոլումբիայի կառավարությունը, ո´չ էլ առողջապահության նախարարությունը որևէ ձևով չեն արձագանքել իմ հոդվածներին:
Որպես հետազոտող ի՞նչ եք կարծում՝ Կոլումբիայում պատշաճ կերպով հետազոտո՞ւմ են կանանց մինչև պատվաստվելը, որպեսզի բացառվեն կողմնակի ազդեցությունները: 
Չկա որևէ հետազոտություն, որ իրականացվում է Կոլումբիայում մինչև «Գարդասիլ»-ի կիրառումը,չնայած արտադրողը դեղի ներդիրում ասում է, որ պատվաստանյութը չպետք է կիրառվի, եթե աղջիկներն արդեն վարակված են HPV-ով կամ հղի են: Որպես փաստ` կոլումբիական Կարմեն Դե Բոլիվար քաղաքում պատվաստանյութից տուժած աղջիկներից մեկը հղի է եղել, երբ պատվաստվել է:
Քանի՞ դատական գործ է եղել Կոլումբիայում` պատվաստանյութերի հետևանքների փոխհատուցման համար:  
Այս պահին պատվաստանյութի բացասական հետևանքների համար փոխհատուցում պահանջող միայն մեկ դատական գործ կա: Այն այժմ ընթացքի մեջ է. հայցվորները Merck ընկերությունից պահանջում են 160 մլն դոլար: 
Դուք ասացիք, որ աշխատել եք այն փաստաբանի հետ, ով այժմ աղջիկների պաշտպանն է դատարանում: Հատկապես ի՞նչ եք արել դատարանում:
Ես տրամադրել եմ ընդհանուր տեղեկություն և իսպաներեն են թարգմանել ուսումնասիրություններ այլ երկրներից: Քանի որ իմ հետազոտությունը լրագրողական է, այն չի օգտագործվում անմիջապես դատարանում. օգտագործվում են այն ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են գիտական ամսագրերում:
Քանի՞ կին է Կոլումբիայում կողմնակի բացասական ազդեցություն կրել HPV պատվաստանյութից` համաձայն այդ դատական գործի:
Մոտ հազար. նրանցից 700-ն է ներկայացված որպես հայցվոր Merck ընկերության դեմ դատականգործում: 
Կարո՞ղ եք մանրամասնել ամենավատ ազդեցությունները, որոնք նրանք կրել են:
Կողմնակի շատ ազդեցություններ կան, որոնք թվում է ինքը` արտադրողը: Դուք կարող եք այդ ցանկը տեսնել այստեղ: Խնդրում եմ նկատել, որ այդ ցանկի վերջում ասվում է. «Կողմնակի ազդեցությունների ավելի ամբողջական ցանկի համար դիմեք Ձեր բժշկին»:
Ահա այն ազդեցությունները, որոնք ցանկում ներառված չեն.
1) Մահ, 2) ASIA-ի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 3) Գիյեն-Բարրեի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 4) վաղ դաշտանադադար (բացատրվում է նաև 5-րդ հարցի պատասխանում), 5) ուշագնացություն, 6) կաթված, 7) հիշողության կորուստ, 8) արյունահոսություն, 9) մազաթափություն, 10) տեսողության կորուստ, 11) անկանոն դաշտան, 12) դիզավտոնոմիա (Dysautonomia):
Ո՞վ պետք է փոխհատուցի աղջիկներին, եթե նրանք հաղթեն դատարանում` Merck ընկերությու՞նը, թե՞ կառավարությունը:
Merck ընկերությունը պետք է փոխհատուցի:
Դուք Ձեր պրեզենտացիայի մեջ ասում եք, որ մինչև դատարան մտնելը աղջիկները ցույցեր են կազմակերպել: Ի՞նչ էին նրանք պահանջում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էր կառավարությունը լուռ: Նրանք այժմ է՞լ են լուռ, երբ աղջիկներն արդեն դատարանում են:
Աղջիկները և նրանց ընտանիքները պատասխան էին պահանջում կառավարությունից, թե ինչու են հիվանդացել պատվաստանյութից հետո, և ի՞նչ էր պատրաստվում անել կառավարությունը՝ նրանց բուժելու համար: Կառավարությունն արձագանքեց, որ աղջիկները «հոգեկան հիվանդ» են, նախապատրաստված պատասխան` հավանաբար խմբագրված Merck ընկերության կամ նրանց կողմից վճարված խորհրդատու կազմակերպության կողմից, որն օգտագործվեց մի քանի երկրներում` հայտարարելով, թե դա «զանգվածային հոգեբանական հիվանդության» դեպք է: 
Իսկ ինչպե՞ս են աղջիկները դատարանում ապացուցելու, որ այդ ազդեցությունները HPV պատվաստանյութի արդյունք են: 
Մի քանի բժիշկների և հետազոտողների վկայությունները կան, որոնք արձանագրել են, որ անմիջական կապ կա պատվաստանյութի և դրա կողմնակի ազդեցությունների միջև: Ավելին կարող եք նայել այստեղ
Ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին, ովքեր պետք է պատվաստվեն Հայաստանում:
Հայ աղջիկները պետք է խնդրեն պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ամբողջական ցանկը և որոշեն` արդյոք ռիսկերը գերազանցում են օգուտները: Նրանք պետք է հաշվի առնեն, որ պատվաստանյութերը տրվում են ԱՌՈՂՋ մարդկանց, և եթե աղջիկները հիվանդանում են պատվաստվելուց հետո, ուրեմն, հավանաբար, պատվաստանյութի հետ մի բան այն չէ: Նրանք պետք է իրենք իրենց հարցնեն, թե ինչու պետք է ամբողջ բնակչությունը պատվաստվի HPV վիրուսը կանխելու համար (ոչ քաղցկեղը կանխելու համար, քանի որ պատվաստանյութը ենթադրաբար կանխում է այն վիրուսը, որը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ), որն ինքն իրեն անցնում է դեպքերի 98 տոկոսում:
Նրանք պետք է ունենան «իրազեկված համաձայնության» (informed consent) իրավունք, ինչը նշանակում է, որ նրանք պետք է իրավունք ունենան իմանալու պատվաստանյութի բոլոր ռիսկերի մասին և պետք է իրավունք ունենան հրաժարվելու պատվաստանյութից, եթե ռիսկերը գերազանցում են օգուտները: Բացի այդ, նրանք պետք է հիշեն, որ պատվաստանյութը չի կանխել ոչ մի քաղցկեղ, քանի որ դա կարող է իմացվել միայն 20-30 տարի հետո, որովհետև երիտասարդ աղջիկները քաղցկեղի այդ տեսակով չեն հիվանդանում: Եվ, վերջապես, նրանք պետք է հարցնեն այլընտրանքի, օրինակ` «պապ թեստ» անցնելու մասին, որը օգնել է կանխել քաղցկեղը, ավելի,քան որևէ այլ բան՝ առանց որևէ կողմնակի ազդեցության:
Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են պարտադիր պատվաստման այս ծրագրի հիմնականշահառուները:
Պարտադիր պատվաստման ծրագրի հիմնական շահառուները դեղագործական ընկերություններն են, որոնք միլիարդավոր դոլարներ են աշխատում` օգուտ քաղելով մարդկանց վախերից և ոչ անվտանգ պատվաստանյութերից:
 
Առաջին լուսանկարը՝ Կոլումբիայի դատարանում 700 կանանց փաստաբան Մոնիկա Լեոն Դել Ռիոյի ֆեյսբուքյան էջից
Երկրորդ լուսանկարում՝ Մարիո Լամոն․ ներկայացնում է HPV պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին իր պրեզենտացիան
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play