Աշխարհա-քաղաքական Իրավիճակը Կովկասում՝ ՆԱՏՕ -ի Գլխավոր Քարտուղարի Տեղակալի այցից հետո


Աշխարհա-քաղաքական Իրավիճակը Կովկասում՝ ՆԱՏՕ -ի Գլխավոր Քարտուղարի Տեղակալի այցից հետո

  • 04-02-2018 20:13:22   | Հայաստան  |  Վերլուծություն

Մենք արդեն ձեզ ներկայացրել էինք ՆԱՏՕ –ի Գլխավոր Քարտուղարի Տեղակալ Տիկ. Ռոուզ Գոթեմուլերի բանավեճը՝ Մակեդոնիայի Պատվո Հյուպատոս, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանի հետ, որը կայացել էր Երեվանում 18 դեկտեմբերի 2018թ. ( մանրամասը՝ տեսանյութում, սկսած 21 –րդ րոպեյից: https://twitter.com/Gottemoeller/status/949262377035489281  եվ  https://www.youtube.com/watch?v=q3HBWckhj1A ).
 
Բրյուսելում 2018 թ. հուլիսին նախատեսված վեհաժողովը Դաշինքին առաջարկում է ՆԱՏՕ - Վրաստան, ՆԱՏՕ - Հայաստան հարաբերությունը բարձրացնել նոր մակարդակի: 2018 թ. ամռանը տեղի կունենա ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որից Վրաստանը  ու Հայաստանը շատ բան են սպասում:
 
Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպելուց հետո Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ընդգծված առաջընթացը հիմքեր է տալիս ենթադրելու, որ վեհաժողովը հաջող է լինելու Վրաստանի համար:
 
«Դեռ Վարշավայի վեհաժողովին միանշանակ հայտարարվեց, որ Վրաստանն ունի գործնական բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, եւ մենք օգտագործում ենք դրանք», ասել է նա:
 
Մոսկվան մտահոգ է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի Հայաստանի  ռազմական համագործակցության ընդլայնմամբ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինի ու Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Աբաշիձեի բանակցությունների արդյունքերով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Մոսկվայում գտնում են, որ Թբիլիսիի այդ կուրսը սպառնալիքի տակ է դնում երկկողմ հարաբերությունների նորմալացումը:
 
Ավելի վաղ ամերիկյան վերլուծական Heritage հիմնադրամը հրապարակել էր զեկույց, որում ենթադրվում է, որ Վրաստանին կարող է առաջարկվել անդամակցություն արագացված ռեժիմով: «Բրյուսելում 2018 թ. հուլիսին նախատեսված վեհաժողովը Դաշինքին առաջարկում է ՆԱՏՕ - Վրաստան հարաբերությունը բարձրացնել նոր մակարդակի, ամրագրելով լիիրավ անդամակցության Վրաստանի ամուր ձգտումը», ասվում է զեկույցում:
 
Մեր  Ակադեմիայի գիտնականները մտահոգ են, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը կնշանակի անխուսափելի պատերազմ Ռուսաստանի հետ: Վրաստանին կարող է առաջարկվել անդամակցություն Հյուսիսատլանտյան պայմանագրի 6-րդ հոդվածում լրացումների միջոցով ու ժամանակավորապես բացառել Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիան ու Օսեթիայի շրջանը 5-րդ հոդվածի գործողությունից: Այս ժամանակավոր միջոցը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը խաղաղ ու դիվանագիտական միջոցներով :
 
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումն, ԱՄՆ-ի հետ դիմակայության ֆոնին, կարող է ընկալվել որպես Ռուսաստանի քաղաքականության կրախը: Ռուսաստանը, փորձելով իր ազդեցության գոտում պահել հետխորհրդային տարածությունը, իրար հետեւից կորցնում է այն: Վրաստանը կարող է դառնալ ամենացավոտ հարվածը:
 
Արեւմուտքն, ըստ ամենայնի, փոխել է Ռուսաստանի հանդեպ մարտավարությունը: Հնարավոր է այն երկրների արագացված ռեժիմով ինտեգրումն արեւմտյան բլոկներին, որոնք Ռուսաստանը համարում է իր ազդեցության գոտի: Մասնավորապես, Եվրոպական միությունը մտադիր է անդամակցություն առաջարկել Բալկանյան տարածաշրջանի միանգամից 6 երկրի, պայքարելու համար Ռուսաստանի ազդեցության եւ միգրացիայի հոսքի դեմ (Տե՛ս մանրամասն՝  «Ռուսաստանը՝ Մակեդոնիայի աշխարհաքաղաքական պարադիգմայում ” - http://www.nt.am/en/news/235730/ եվ  http://www.prezidentpress.ru/news/4563-rossiya-v-geopoliticheskoy-paradigme-makedonii.html ) :
 
Եթե Բալկանյան երկրները դառնան Եվրամիության, իսկ Վրաստանը՝ ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի շուրջ օղակը կսեղմվի:
ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության պարագայում Հայաստանը Ռուսաստանի կողմից կարող է դիտվել որպես «վերջին ֆորպոստ»: 
 
ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունները կարող են փոխվել: Մինչ այժմ Ռուսաստանն ու Վրաստանը կապող «խողովակները» հիմնականում «հայկական» էին՝ գազամուղն ու դեպի Լարս քաղաքի ավտոմայրուղին: Արդյոք այս ճանապարհները կփակվեն Ռուսաստանի ու Վրաստանի կոշտ դիմակայության դեպքում ? Մյուս կողմից, այդ դեպքում կարող են առավել սերտ հարաբեություններ հաստատվել Վրաստանի ու Հայաստանի միջեւ, հաշվի առնելով, որ նրանց «արանքում» Ռուսաստանի շահերն են:
 
Այս ֆոնին ուշագրավ էր տեղեկությունը, որ Հայաստանում այս տարվա մայիսին տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի զորավարժություններ, Բրյուսելի վեհաժողովից առաջ: Սրան էլ ավելացնենք, որ մարտի 2 -ից Հայաստանում նախագահ է դառնում Բրիտանիայի հատուկ ծառայությունների գործակալ Արմեն Սարգսյանը, ապա պատկերը կամբողջանա.
 
ԱրայիկՍարգսյան ՝
Աշխարհաքաղաքական Ակադեմիայի նախագահ,
Մակեդոնիայի Պատվո Հյուպատոս, ակադեմիկոս. 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն