«Սպիտակ արքա» շախմատային ակումբի սաները փայլուն հաղթանակ են տարել ՀՀ IV կարգի որակավորման մրցաշարում


«Սպիտակ արքա» շախմատային ակումբի սաները փայլուն հաղթանակ են տարել ՀՀ IV կարգի որակավորման մրցաշարում

  • 28-03-2018 16:08:09   | Հայաստան  |  Սպորտ



 
«Սպիտակ արքա» շախմատային ակումբի սաները փայլուն հաղթանակ են տարել ՀՀ IV կարգի որակավորման մրցաշարում, որն անցկացվել է մարտի 1-10-ը: 
 
Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նույն ակումբի տնօրեն Գագիկ Հովսեփյանը:  
 
Ըստ նրա՝  «Սպիտակ արքա» շախմատային ակումբի սաները ներկայումս լիարժեք ու քրտնաջան կերպով մարզվում է՝ պատրաստվելով առաջիկայում կայանալիք ավելի բարձր կարգի մրցաշարերի:
 
Գ. Հովսեփյանի խոսքերով՝ ՀՀ IV կարգի որակավորման մրցաշարին մասնակցել են մինչև 14 տարեկան երեխաներ, ովքեր իրենց դպրոցների չեմպիոններն են: 
 
«Իսկ թե ինչպես եղավ, որ Սամվելը և Տիգրանը մասնակցեցին մրցաշարին ու հաղթեցին, ապա կուզենայի նշել, որ Սամվելը մեր ակումբի կողմից անցկացված ձմեռային օլիմպիադայի հաղթողն է: Որպես մարզիչ՝ կարող եմ ասել, որ նման մրցաշարերում հաղթելու համար անհրաժեշտ են քրտնաջան մարզումներ»,- նկատեց նա: 
 
«Սպիտակ արքա» շախմատային ակումբի սան, ՝ ՀՀ IV կարգի որակավորման մրցաշարի հաղթող Սամվել Սարգսյանը նշեց, որ շախմատով զբաղվում է արդեն 5,5 ամիս:
 
Չնայած կարճ ժամանակահատվածին՝ տղան հասցրել է սիրել այս սպորտաձևը և չի պատկերացնում իր կյանքն առանց շախմատի: 
 
10-ամյա Տիգրան Ունջյանն էլ ընդգծեց, որ հետագայում անպայման շախմատիստ է դառնալու: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play