Հայաստանին անհրաժեշտ են նոր որակի քաղաքական ուժեր,- գտնում<br /> է խորհրդարանի նախկին խոսնակը<br />


Հայաստանին անհրաժեշտ են նոր որակի քաղաքական ուժեր,- գտնում
է խորհրդարանի նախկին խոսնակը

  • 10-07-2009 17:22:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վերաբերյալ Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նոր` հունիսյան նստաշրջանում ընդունված թիվ 1677, բանաձեւը վկայում է, որ երկրում առկա ներքաղաքական ճգնաժամը դեռեւս չի հաղթահարվել: Այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը հուլիսի 10-ի ասուլիսում: Նրա խոսքերով, այդ բանաձեւի բովանդակությունից պարզ է դառնում, որ Հայաստանը չի կատարել նախկին բանաձեւերում ներկայացված պահանջները: Այդ համատեքստում, ըստ Տ.Թորոսյանի, անհասկանալի է, թե ինչպես են համազեկուցողները իրենց եզրակացության մեջ օգտագործել «քայլ առաջ» բացառակապակցությունը: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական դաշտին, ԱԺ-ի նախկին խոսնակը նշեց, որ երկրի բազմակուսակցական համակարգը դեգրադացված է: Տ.Թորոսյանի համոզմամբ, վիճակը շտկելու եւ պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են նոր որակի, ունակ քաղաքական ուժեր: Անդրադառնալով Հայաստանի տնտեսության անկմանը, Տ.Թորոսյանն ասաց, որ դրա պատճառը ոչ միայն համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն է, այլեւ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունն ու նոր օրենքների անկատարությունը: Հունիսի 19-ին հայտարարված համաներման առնչությամբ Տ.Թորոսյանը նշեց, որ այն «այնպիսին չէր, ինչպիսին ակնկալում էր հասարակությունը», եւ չի կարող թուլացնել քաղաքական լարվածությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play