«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Լեւոն Թորոսը (ԱՄՆ) և Վարդան Խաչատրյանը (ՀՀ)


«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Լեւոն Թորոսը (ԱՄՆ) և Վարդան Խաչատրյանը (ՀՀ)

  • 19-04-2018 14:55:53   | Հայաստան  |  Նոյյան Տապան TV

Ապրիլի 20 -ին  «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու  է «Քննարկում» հաղորդաշարը։  Հյուրերն են  Լեւոն Թորոսը (ԱՄՆ)՝  տեխնոլոգ, գործարար, Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների ընկերակցության  2002թ․ նախագահՎարդան Խաչատրյանը  (ՀՀ)՝ «Ժառանգության» նախկին անդամ, նախկին պատգամավոր։ Հաղորդման  ընթացքում քննարկվելու է «Սփյուռքը չի կարող այսօրվա Հայաստանյան իրադարձությունների պասիվ դիտորդը լինել» թեման։  

Ապրիլի 20-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Հաղորդումը վարելու է «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։ 

 

 

Նոյյան տապան  -   Նոյյան Տապան TV

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play