Ոստիկաններին միացան կարմիր բերետավորները․շարունակվում է լարված իրավիճակը (լրացված)(տեսանյութ)
20-04-2018 17:50:40 | Հայաստան | Քաղաքական
18։05
Այս պահին կարմիր բերետավորները Մաշտոց -Ամիրյան հատվածից բերման ենթարկեցին 5 քաղաքացու։
18։00
Քիչ առաջ «Նոյյան Տապան»ի թղթակիցը, ով գտնվում է Ամիրյան -Պրոսպեկտ հատվածում, տեղեցակցրեց, որ կարմիիր բերետավորները իրենց վերադասից ստացան նոր հրահանգ, որին հաջորդեց մայթերի վրայից ցուցարարների հավաքագրումը եւ բերման ենթարկման գործընթացը։
Մաշտոց -Ամիրյան հատվածում շարունակում է իրավիճակը լարված մնալ ։ Մի խումբ ակտիվիստներ նստացույց են իրականացրում այդ հատվածում։ Կան մեծ թվով ցուցարարներ, որոնց մեքենաների ազդանշաններով իրենց աջակցությունն են ցուցաբերում վարորդները։ Այս պահին Մաշտոց -Ամիրյան փողոցների հատվածում կարմիր բերետավորների մեծ խումբ եւս ավելացավ, որոնք էլ պատրաստվում են քաղաքացիներին հավաքագրել եւ բերման ենթարկել։