Դուք կրկին պարտվեցիք, Կարեն Կարապետյան


Դուք կրկին պարտվեցիք, Կարեն Կարապետյան

  • 27-04-2018 17:43:59   | Հայաստան  |  Հասարակություն

 
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Տարիներով ընդդիմությանը չերկխոսելու ու չբանակցելու մեջ մեղադրող իշխանությունը, ի դեմս նրա՝ Կարեն Կարապետյանը, վախենում է գալ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի: 
Էրեբունու ոստիկանական բաժանմունքում Նիկոլի հետ հանդիպելուց հետո դուք հայատարարեցիք, թե Նիկոլը սխալ է հասկացել պայմանավորվածությունները: Ըստ այդմ՝ արդարացված էին լրագրողների ներկայությամբ բանավեճ-բանակցություն ունենալու Նիկոլի պահանջները: Հետևաբար, ինչո՞ւ եք խուսափում ձեր ժողովրդի, այդ թվում ձեր կողմնակիցների առջև բաց բանավեճից: Փակ լինի, որպեսզի հետո ձեզ ծառայող լրատվամիջոցներով մի անգամ էլ նեկայացնեիք, թե Նիկոլն ասվածը լավ չի ընկալո՞ւմ... Հիմա արդեն պարզ է երկու կողմերի և ազնվության, և պատրաստակամության, և ընկալելու մակարդակը... »:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play