Անժամկետ հացադուլ Կապանի կոմբինատում. Հանքագործների պատվիրակությունը Երեւանում է (լրացված)


Անժամկետ հացադուլ Կապանի կոմբինատում. Հանքագործների պատվիրակությունը Երեւանում է (լրացված)

  • 29-05-2018 17:55:18   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

Ինչեւէ, մայիսի 29-ը վճռորոշ օր է լինելու Կապանի կոմբինատում. կամ գործադուլը շարունակվելու է՝ նաեւ գլխավոր տնօրենի հրաժարականը պահանջելով, կամ Դմիտրի Ուշկովը սկսելու է իր սպառնալիքներն ի կատար ածելու գործընթացը:
 
Տեսնենք...
Հանքագործների մի պատվիրակություն է այսօր այցելել Երեւան՝ մայիսի 29-ին հանդիպելու բարձր իշխանության ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով Կապանում տեղի ունեցող իրադարձությունների վրա հրավիրել նրանց ուշադրությունը: Սպասվող հանդիպումը, սակայն, առայժմ լավատեսության տեղիք չի տալիս, քանզի պետական համապատասխան կառույցներում այնքան էլ տրամադրված չեն մտնելու սեփականատիրոջ իրավասությունների տիրույթ:
                                                   
 
***
Հանքագործների գործադուլը մայիսի 28-ի կեսօրից հետո նոր զարգացումներ է ունեցել: Ձեռնարկության հինգ աշխատակից մինչեւ 30 տարեկան՝ Էդուադ Հովակիմյան, Արմեն Մովսիսյան, Նարեկ Աբելյան, Արթուր Կոստանդյան, Սպարտակ Միքայելյան, Շահումյանի հանքում ժամը 13.30-ից անժամկետ հացադուլ են հայտարարել՝ իրենց պահանջը տնօրինությանը ներկայացնելու այլ ուղի չգտնելով: 15 րոպե անց նրանց է միացել Վիգեն Վարդանյանը: 
Ինչպես մեզ փոխանցեց հանքի հորատող Արմեն Մովսիսյանը, ում որդին եւս գործադուլի մեջ է, իրենք ձեռնարկության արհեստակցական կազմակերպության միջոցով գործադուլի մասին տեղեկացրել են կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովին, նրանից գործադուլավորների համար պահանջել արտահագուստ, քանի որ քաղաքացիական հագուստով էինք հանք իջել, անվտանգության պարագաներ, հեղուկներ: Տնօերնը հատկացրել է փրկարարական ծառայության մեքենա, որով տղաներին փոխանցվել է տաք հագուստ: Հացադուլավորների մոտ, ինչպես տեղեկացնում է Արմեն Մովսիսյանը, եղել են ինքը, կոմբինատի անվտանգության տեխնիկայի ճարտարագետը, բուժքույրը: Հացադուլավորների վիճակը գնահատվում է բավարար: ,Մենք տղաներին առողջություն ենք ցանկանում, ձեռնարկության ղեկավարությանը խոհեմություն, որ հանքագործների բարձրացրած խնդրին շուտափույթ լուծում տա: Բոլորս միասնական կանգնած ենք՝ սպասելով ձեռնարկության ղեկավարության պատասխան քայլինե:
Այսօր՝ մայիսի 29-ին, առավոտվանից ձեռնարկության մոտ հավաքվել էին գործադուլի դուրս եկած ձեռնարկության աշխատակիցները, քննարկում առաջիկա անելիքները: Առավոտվա դրությամբ ձեռնարկության ղեկավարության հետ հանդիպում չէր եղել: Ինչպես տեղեկացանք, հանքագործները սպասում են գլխամասային ձեռնարկությունից՝ ,Պոլիմետալե ընկերությունից ժամանող պատվիրակությանը:
 
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play