Հրդեհի երախում նաև` մարդկային կյանքեր. ստիպված են եղել արտակարգ իրավիճակ հայտարարել (տեսանյութեր և ֆոտոշարք)


Հրդեհի երախում նաև` մարդկային կյանքեր. ստիպված են եղել արտակարգ իրավիճակ հայտարարել (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 29-07-2018 10:29:53   | ԱՄՆ  |  Միջազգային



 
 
 
 
Կալիֆորնիա նահանգում հրդեհը տարածվում է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն այդ նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Հուլիսի 23-ին մի ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով բռնկված հրդեհը ուժեղ քամու պատճառով մեծ արագությամբ տարածվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի անտառներում ու արոտավայրերում: Քանի որ հրդեհն անցած օրերի ընթացքում չի հաջողվել հանգցնել ու նրա տարածումը շարունակվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ստիպված է եղել հիշյալ նահանգում արտակարգ իրավիճակ  հայտարարել:
Կալիֆորնիայի ավելի քան 80 հազար հեկտար հողատարածքներ ընդգրկած հրդեհի հետևանքով մինչ այժմ զոհվել է 5 մարդ, այդ թվում` երկու երեխա, այրվել են շուրջ 500 շենքեր: 5000-ից ավելի շենքեր ենթակա են հրդեհի վտանգին, իրենց բնակարաններից մինչև այժմ տարհանվել է ավելի քան 37 000 մարդ: Հրդեհն այս պահին արագորեն մոտենում է Կալիֆորնիայի շուրջ 92 000 բնակչություն ունեցող Ռեդինգ քաղաքին:
Նույն օրը` հուլիսի 23-ին, խոշոր հրդեհ է բռնկվել նաև Հունաստանի մայրաքաղաք Աթենքին մոտ գտնվող անտառներում: Հունաստանի կառավարության տեղեկացմամբ, այն արդեն խլել է 83 հոգու կյանք, ինչն աննախադեպ է անցած տասնամյակների ընթացքում:
Լրագրողների հետ հանդիպմանը Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Նիկոլաս Տուսկասը հայտարարել է. «Կարևոր նշաններ ու ապացույցեր են հայտնաբերվել, որ խոսում են կանխամտածված հրկիզման մասին: Այս մասին հայտնել է Euro news-ը: Ինչպես տեղեկացրել են հույն պաշտոնյաները, հնարավոր է  զոհերի թիվն աճի:
 
   
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային