Սևանա լիճն օրեցօր թունավորվում է ու դառնում վտանգավոր (տեսանյութ)


Սևանա լիճն օրեցօր թունավորվում է ու դառնում վտանգավոր (տեսանյութ)

  • 03-08-2018 20:52:53   | Հայաստան  |  Տեխնոլոգիական Հայաստան



 
 
 
 
 
Սևանա լճում հատկապես այս տարի կապտականաչ ջրիմուռների (թունավոր) բուռն աճը, նշված ջրիմուռներով լճի խիստ վտանգավոր ծաղկումը Հայաստանի ղեկավարության և համապատասխան այլ պաշտոնյաների շրջանում կարծես թե առանձնապես մտահոգության տեղիք չի տալիս, եթե չասենք, որ ոմանց կողմից ընդհանրապես լռություն է: Մինչդեռ իրականում ի՞նչ վտանգ է ներկայացնում Սևանա լճում հիշյալ ջրիմուռների աննախադեպ ծաղկումը…
«Ցիանաբակտերիաները կարող են արտադրել տոքսիններ` պատասխանատու դառնալով ջրի հետ կապված թունավորման ավելացման հետ` ինչպես մարդկանց, այնպես էլ վայրի բնության, և լուրջ դժվարություններ սռեղծել ջրի մատակարարների համար- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ Արմեն Ավագյանը::- 1998 թվականին ԱՄՆ-ի բնապահպանական գործակալությունը ցիանաբակտերիաները և դրանց տոքսինները ներառել է աղտոտիչների ցանկում որպես առաջատարներ: Ցիանաբակտերիաները կարող են հանդիսանալ ալերգիկ ռեակցիաների, գաստրոէնտրիտների ու նույնիսկ ավելի ծանր հիվանդությունների պատճառ… Նեյրոտոքսինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները` լյարդը, դերմատոտոքսինները գրգռում են մաշկը և  լորձաթաղանթները»:
Ինչպես «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրը նշեց, անաբենայի (կապտականաչ ջրիմուռի տեսակ) կողմից, որը Սևանում առկա է, արտադրված նեյրոտոքսինային ալկալոիդները մարդու համար մահացու են ջրի 1 լիտրում 20 միկրոգրամ պարունակության պարագայում, աֆանատոքսիններն առաջացնում են շնչռական մկանների կաթված: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ջրում միկրոտոքսինի թույլատրելի նորմը կազմում է մինչև 1 միկրոգրամ լիտրում: Որոշ տոքսիններ խթանում են ուռուցքի զարգացումը»:
Արմեն Ավագյանի հավաստմամբ, կապտականաչ ջրիմուռների արտադրած թույնով թունավորվելու արդյունքում գրանցվել է նաև կովերի, խոզերի, ոչխարների, շների ու թռչունների լյարդի վնասում և անկում: Մարդկանց, անասունների, թռչնաբուծական և ձկնաբուծական տնտեսությունների, խեցգետինների, ընդհանրապես ջրային ֆաունայի թունավորումը կարող է տեղի ունենալ ինչպես հիշյալ ջրիմուռների ծաղկման շրջանում տոքսիններ պարունակող ջրի հետ շփման կամ այդ ջուրը խմելու միջոցով, այնպես էլ այդպիսի ջրով աճեցված գյուղմթերքի օգտագործման հետևանքով: Այլ կերպ ասած, թունավորման վտանգի տակ են ոչ միայն Սևանա լճի ձկներն ու խեցգետինները, այլև լճի ջրով ոռոգված Արարատյան դաշտի պտուղ-բանջարեղենը, եթե լիճը ներկայիս իրավիճակից հանելու համար անհապաղ չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, և ջրում թույնի պարունակությունը գնալով ավելանա:
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որին ականատես ենք այժմ, ըստ գիտնականի, կարող է բավական լուրջ առողջական խնդիրներ առաջացնել Հայաստանի բնակչության շրջանում, այն մեր ազգային անվտանգության նկատմամբ խոշոր մարտահրավեր է, քանի որ սպառնալիքի տակ է նաև մեր սննդի անվտանգությանը, ձկները, երբ որ այդպիսի թունավոր նյութեր են կլանում, դա մտնում է նրանց մեջ, մարդը սնվելով այդ ձկներով, անուղղակիորեն է ստանում այդ տոքսինները: Ավելին. Սևանա լիճը, ինչպես գիտնականը նշեց, մեր ոռոգման ու խմելու ջրերի 80 տոկոսն է ապահովում, և եթե այսպես շարունակվի աղտոտվել, մենք կզրկվենք նշված ջրերն օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև անասնապահությունից ու ձկնաբուծությունից, էապես կբարձրանան բնակչության հիվանդացության ու մահացության առանց այն էլ բարձր ցուցանիշները:
Նշենք նաև, որ Արմեն Ավագյանը ամերիկյան քիմիական ընկերակցության և ամերիկյան արդյունաբերական քիմիայի ընկերակցության անդամ է, նա առաջինն է, Հայաստանի գիտնականներից, որ ԱՄՆ-ում ճանաչվել է  որպես հանճար, ստացել է  Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկրի կոչում, համարվելով որպես գիտության պատմության մեջ ամենամեծ և ամենաազդեցիկ  առաջնորդներից մեկը։ Նա նաև Անգլիայի Քեմբրիջի համալսարանի կողմից ընդգրկվել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցանկում, և նրան շնորհվել է «Միջազգային նախագահական մրցանակ»: Արմեն Ավագյանի կենսագրությունն ընդգրկված ԱՄՆ-ի և Քեմբրիջի տարբեր գիտական կենտրոնների կենսագրական գրքերում՝ «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ», «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան», ինչպես նաև Մարքիուսի «Ով ով է» գրքում:
2017թ. Արմեն Ավագյանն ընտրվել է նաև 115 երկրներից 2307 ակադեմիկոսների միավորող Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ (քիմիա և շրջակա միջավայր բաժանմունքներ), ինչպես նաև արժանացել է 1899 թվականից գործող ԱՄՆ-ի Մարքիուսի «Ով ով է»‰(«Marquis Who's Who») հրատակության հիմնադրի անվան («The Albert Nelson Marquis Lifetime Achievement») բարձրագույն մրցանակին՝ իր ոլորտում երկարատև համաշխարհային առաջնորդության ու գերազանցության համար:
Արմեն Ավագյանը հանդիսանում է միջազգային ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ` «Էկոլոգիական քիմիական Ճարտարագիտություն» ամսագրի (ԱՄՆ), «Քիմիական, բնապահպանական և կենսաբանական Ճարտարագիտություն» ամսագրի‰(ԱՄՆ,), ինչպես նաև «Ժամանակակից կառավարման ֆորում» ամսագրի‰ (Սինգապուր):
Արմեն Ավագյանն այս տարի հանդիսանում է նաև տարբեր միջազգային գիտաժողովների կազմակերպչական կոմիտեների անդամ, այդ թվում` «Կլիմայի Փոփոխության և Գլոբալ Տաքացում» 5-րդ համաշխարհային կոնֆերանսի (Նյու Յորք, ԱՄՆ), «Թափոնների վերամշակման և կրկին օգտագործման 7-րդ համաշխարհային կոնվենցիա»գագաթաժողովի (Տոկիո, Ճապոնիա), «Ջրերի աղտոտում և կեղտաջրերի կառավարում» գիտաժողովի (Հռոմ, Իտալիա), «Կենսաէներգիայի կոնգրեսի» (Բեռլին, Գերմանիա), «Երկրի գիտության և երկրաբանության. Երկրում տեղի ունեցած փոփոխությունները խթանելու և վերլուծելու» (Ամստերդամ, Նիդեռլանդներ), «Ջրամբարների ճարտարագիտություն` նավթի և գազի ծայրահեղ արտանետումների համար» (Բուենոս Այրես, Արգենտինա), «Էկոլոգիական գիտություն և տեխնոլոգիա» (Վիեննա, Ավստրիա) գիտաժողովների:
Արմեն Ավագյանի բացառիկ համաշխարհային նվաճումը համարվում է հեղինակած տեսությունը, ներկայացված հեղինակի «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական և կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա: Նոր կենսաբանական համակարգի նախագծում և կառուցում» աշխատությամբ, որը հրատարակվել է աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» հրատարակչությունում:
«Գիտական Հայաստան» հաղորդաշարի այսօրվա հյուրի հետ հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Տեխնոլոգիական Հայաստան