Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

  • 20-09-2018 18:41:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի:
 
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը ազգի միասնականության զորացման գործում: Ընդգծվեց, որ, անկախ տարբեր պայմաններից և կրոնական հայացքներից,  աշխարհասփյուռ հայորդիների հոգում և գիտակցության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ընկալվել է իբրև երաշխավոր ազգային ինքնության պահպանման և հարատևման:
Հանդիպմանը խոսվեց նաև հոգևոր զարթոնքի և Հայաստանում ու Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդության հետ տարվող աշխատանքների մասին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն