Շարունակվում է մեր շախմատիստների հաղթարշավը


Շարունակվում է մեր շախմատիստների հաղթարշավը

  • 28-09-2018 17:59:45   | Վրաստան  |  Սպորտ

Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում կայացան չորրորդ տուրի հանդիպումները: Հերթական հաղթանակներն իրենց հաշվին գրանցեցին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները: Մեր մարզուհիները 2,5:1,5 հաշվով առավելության հասան Իտալիայի, իսկ տղամարդկանց ընտրանին 3:1 արդյունքով` Հունաստանի պատվիրակների նկատմամբ: 
 
Այսօր` հինգերորդ տուրում Հայաստանի կանանց թիմի մրցակիցը չինուհիներն են, իսկ տղամարդիկ կմրցեն ադրբեջանցիների հետ:
 
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play