Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգան Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում


Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգան Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում

  • 03-10-2018 11:27:06   | Հայաստան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի յուրահատուկ համերգ: Երեկոյին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Համերգի դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան:
 
Ծրագրում՝ Գաբրիել Ֆորե «Պավանա», Ֆրանսիս Պուլենկ «Կոնցերտ երգեհոնի, Լարայինների և Գոսերի համար»   (մենակատարներ՝ Թերեզա Ոսկանյան- երգեհոն, Հարություն Մկրտչյան- գոս), Ռոբերտ Ամիրխանյան Ֆրանսալեզու երգեր:
 
Նշենք, որ Ռոբերտ Մլքեյանը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Փարիզում (Սեն-Լուի, Սալ Գավո), Լիոնում, Մարսելում, Հալեպում, Դամասկոսում, Լաթակիայում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ- Պետերբուրգում (Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում), Հանովերում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում (Դոնիցետտիի սրահում), Տորոնտոյում, Օտտավայում, Դրեզդենում (Ֆրաուկիրխե տաճարում, Դրեզդենի ֆիլհարմոնիկի հետ):
 
Մլքեյանի մասնակցությամբ աշխարհահռչակ ECM ձայնագրման ստուդիան թողարկել է ARS POETICA ձայներիզը, որի մասին է ամբողջական ինֆորմացիան տեղադրվել է անգլիական «The Gramophone» երաժշտական կատալոգի էջերում:
 
Հայաստանի մշակութային կյանքի և երաժշտության մեջ նշանակալի ներդրման համար 1996 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2008 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի բարձր կոչմանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play