Բակո Սահակյանն ընդունել է բարերաների


Բակո Սահակյանն ընդունել է բարերաների

  • 05-10-2018 17:58:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է կանադահայ բարերար Խորեն Մարդոյանին, ֆրանսիահայ բարերար Ռուբիկ Գալստյանին եւ <<Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների>> հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: 
 
Երկրի ղեկավարը կարեւոր եւ պահանջված է համարել սփյուռքահայ բարերարների մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:  
Նախագահը երախտագիտություն է հայտնել Գուրգեն Մելիքյանին` Արցախի շենացման գործընթացում երկարամյա գործուն մասնակցություն ունենալու համար: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play