Տավուշի եւ Վիտեբսկի մարզերի միջեւ հետագա համագործակցությունը փոխշահավետ կլինի<br />


Տավուշի եւ Վիտեբսկի մարզերի միջեւ հետագա համագործակցությունը փոխշահավետ կլինի

  • 08-09-2010 19:18:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Բելառուսի Վիտեբսկի մարզի պատվիրակությանը` մարզի գործկոմի նախագահի տեղակալ Օլեգ Մատկեւիչի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ գործարարներ, եղել է Տավուշի մարզում, ծանոթացել մարզի արտադրական, զբոսաշրջային ներուժին: Հայ գործընկերների հետ նրանք քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները: Ա.Գեւորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս թե' Բելառուսի, թե' ԱՊՀ մյուս երկրների հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատմանը, քանի որ մարզերում տնտեսական զարգացման մեծ ներուժ է կուտակված: Զարգացման մեծ հնարավորություններ ունեցող մարզերից է Տավուշը, եւ Ա.Գեւորգյանը վստահություն է հայտնել, որ Տավուշի եւ Վիտեբսկի միջեւ հետագա համագործակցությունը փոխշահավետ կլինի: Օ.Մատկեւիչը, այցը համարելով հագեցած եւ արդյունավետ, տեղեկացրել է, որ իրենք եղել են Տավուշի մարզի ձեռնարկություններում, նախանշվել են գործակցության ուղղությունները, արձանագրվել է, որ միմյանցից սովորելու շատ բան ունեն: Բացի առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումից, համագործակցության հնարավորություններ կան նաեւ հումանիտար ոլորտում, օրինակ` մարզերի բուհերի միջեւ: Իր հերթին Ա.Գեւորգյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարության աջակցությունը կլինի համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play