Բակո Սահակյանն ընդունել է հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին


Բակո Սահակյանն ընդունել է հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին

  • 24-10-2018 18:39:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին:
 
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արծարծվել են Արցախի կյանքին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման այցելություններն Արցախ դարձել են պարբերական, ինչը կարեւոր է հայագիտական հետազոտությունների եւ գիտական ոլորտում Արցախի ու տարբեր երկրների փոխգործակցության խորացման տեսանկյունից:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play