Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 16 տոկոսով. ԳՇ պետ


Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 16 տոկոսով. ԳՇ պետ

  • 28-01-2019 16:35:13   | Հայաստան  |  Մեկնաբանություն

armtimes.com Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 16 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` անդրադառնալով այն հարցին, թե ներքին դեպքերը բանակում բացառելու համար ինչ քայլեր են ձեռնարկվել, քանի որ միայն 2018 թվականին բանակում մահացության ներքին դեպքերը 63-ն են եղել:
 
«Իսկ անմիջապես մարտական ծառայության հետ կապված կորուստների քանակը պակասում է 56 տոկոսով եւ ավելի: 63-ի մեջ 20-ից ավելի դեպքերը կապված չեն ծառայության հետ, հատկապես պայմանագրային զինծառայողների պարագայում, որոնք գտնվել են արձակուրդի մեջ. դրանք կապված են հիվանդության, ավտովթարների հետ»,- ասաց Դավթյանը:
 
Դիտարկմանը՝ եթե կան անձինք, ովքեր հիվանդություն են ունեցել, ապա ինչո՞ւ են բանակում ծառայել, Արտակ Դավթյանն արձագանեց. «Եթե հարցը ժամկետային  զինծառայողներին է վերաբերում, ապա պիտի հարցնել ռազմաբժշկական հանձնաժողովին, իսկ եթե խոսքը սպայական անձնակազմի, պայմանագրայինների մասին է, ապա կան հիվանդություններ, որոնք կանխատեսել հնարավոր չէ, ձեռք են բերվում ծառայության ընթացքում: Օրինակ, չենք կարող կանխատեսել ինֆարկտը, նաեւ դեպքեր կան, որ շմոլ գազից են մահացել, որն անզգուշության արդյունք է»:
 
Արտակ Դավթյանը վստահեցրեց, որ բավականին մեծ փոփոխություններ են կատարվել մարտական հերթապահության կազմակերպման կարգի մեջ, ծառայության արդյունավետությունը բարձրացել է: Դավթյանն ասաց, որ դրանց մասին ցանկալի չէ հիմա խոսել. «Այդ մասին ավելի ուշ՝ մեկ կամ երկու տարի հետո կբարձրաձայնենք: Դրանց շնորհիվ ծառայության արդյունավետությունն ու անվտանգությունը բարձրացել են»,- ասաց ԳՇ պետը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play