Ի՞նչ հարց էր Փաշինյանի «դեմ դրել» Պուտինը


Ի՞նչ հարց էր Փաշինյանի «դեմ դրել» Պուտինը

  • 18-02-2019 15:04:04   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



 
Ինչ «նախապատմություն» է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը. «Իրատես»
 
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. հավաքվել են առաջին նախագահը, պաշտպանության, անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողվի նախագահ, ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «քավորությամբ» որոշել, թե հարցերի ինչ ցանկ պետք է առաջադրվի` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանած ԼՏՊ-ին։
 
Երևի հենց դրա համար էլ առաջին նախագահը, ի հեճուկս փաստաբանների հայտնի թիմեր ունեցող երկրորդ և երրորդ նախագահների, առանց փաստաբանի է գնացել ՀՔԾ, «գազեթից-բանից» խոսելու, պատասխանելու «ծանոթ» հարցերին` ընդամենը մեկուկես ժամում, երբ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տևել է 4 ժամ, իսկ Քոչարյանինը` էլ չասենք»:
 
Ինչ հարց է Փաշինյանի «դեմ դրել» Պուտինը. Այլընտրանքը Սիրիայում ակտիվությունն է. «Փաստ»
 
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար միավորում ուղարկելու փաստը լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում և սոցցանցերում:
 
Նախօրեին էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ հայկական գումարտակը Սիրիայում գտնվում է հումանիտար առաքելությամբ, սակայն որոշակի իրավիճակում կարող է նաև ռազմական գործողության մասնակցել:
 
Հասարակության շրջանում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ հայկական կողմը մտավ այդ «թեմայի» մեջ: «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Փաշինյանն այդ կերպ փորձում է Ռուսաստանին սիրաշահել և կանխել Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ:
 
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո այս հարցը Մոսկվայում նրա «դեմ է դրել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ակնարկելով, որ ինքը դեմ չէ Ադրբեջանին տեսնել ՀԱՊԿ–ում, իսկ որպես այլընտրանքային տարբերակ առաջարկելով Սիրիայում որոշակի ակտիվություն ցուցաբերել»:
 
Բակո Սահակյանը մինչև մայիս հրաժարական կներկայացնի՞. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները հասնեն նրան, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մինչև մայիս հրաժարական ներկայացնի:
 
Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նախատեսված են հաջորդ տարվա մարտին, և եթե նախագահական ընտրությունները կազմակերպվեն ավելի շուտ, ապա նոր ընտրված նախագահը կկարողանա նաև հաջորդ տարի իրեն հարմար խորհրդարան ձևավորել»:
 
Մուծվողը. Ինչու էր Ծառուկյանը դեմ կառավարության ծրագրին. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել: Ըստ էության, դա այն գումարն է, որը գազալցակայանները թաքցրել են պետբյուջեից:
 
Հնարավոր է, որ հենց այս հանգամանքով է բացատրվում Ծառուկյանի բացասական վերաբերմունքը կառավարության ծրագրին»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն