Նիկոլ Փաշինյանը ճնշո՞ւմ է «արդարներին, անաչառներին, ազնիվներին». արձագանք ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կոչին


Նիկոլ Փաշինյանը ճնշո՞ւմ է «արդարներին, անաչառներին, ազնիվներին». արձագանք ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կոչին

  • 28-05-2019 17:27:11   | Հայաստան  |  Իրավունք

<<ԱՐԴԱՐՆԵՐԻ >> ՄԱՍԻՆ……
ՀԱՅՑԱԳԻՆԸ՝ 18 միլիոն դրամ
 
Երեկ Դատավորների ընդհանուր ժողովը, բուն իմաստով հայտարարել է,որ իրանք ՝ ազնիվ են,արդար են,անաչառ են և ծառայում են օրենքին և ժողովրդին:
 
Բայց այս ժողովրդի Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը իրենց ճնշում է և չի թողնում լիարժեք ծառայեն ժողովրդին:
Ակամայից հիշեցի հին հեքիաթը՝ << Ո՞վ այնպիսի սուտ ասի,որ ասեմ սուտ է,թագավորությանս կեսը կտամ >>:
Ցավոք մեր դեպքում այս հեքիաթը իրականալի չէ,քանի որ սուտ ասողները իրենց ապօրինի վճիձներով արդեն ունեզրկել են ողջ թագավորությունը:
 
Այսպես՝
Արդարներ,Անաչառներ,Ազնիվներ,Օրենքի և Ժողովրդի ծառաներ շարքից ներկայացնում եմ ՝
Վերաքննիչ Քաղաքացիական Դատարանի դատավորներ 
ՆԱՐԻՆԵ ՏԱՐԻԵԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՍԼԱՎԻԿ ԱՆԴԻՋԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ
ՏԱՐՈՆ ՄԱՆՎԵԼԻ ՆԱԶԱՐՅԱՆ
 
Սույն անձիք, թիվ ԵԱՔԴ/4345/02/15 քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի ակնհայտ կոպիտ խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը և որով հեղինակազրկել են դատական իշխանությունը:
 
Մասնավորապես՝
-Այն է ապօրինի վարույթ են ընդունել բողոքը և միջնորդությունը,այն էլ այն դեպքում երբ անձը միջնորդություն բերելու լիազորություն չի ունեցել:
-Վճռի հիմքում դրել են ապացույց,որը կողմը դատարան չի ներկայացրել և դատարանում այն չի հետազոտվել:
-Ակնհայտորեն հակասել են Քաղաքացիական Օրենսգրքին և ապահովագրական գլխավոր պայմանագրին տվել են առավել մեծ նշանակություն քան ապահովագրական վկայագրին:
-Օրինական ուժ ստացած դատական ակտի դեմ բերված բողոքը վարույթ են ընդունել առանց նոր երևան եկած կամ նոր հանգամանքի և ընդհանուր կանոններով:
Փաստացի մեկ Վերաքննիչ վարույթի ընթացքում Վերաքննիչ դատավորները խախտվել են ՝ ՀՀ Քաղաքացիական Դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ , 372-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ ,365-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ , 4-րդ կետերը , 11-րդ,13-րդ,57-րդ,58-րդ,59-րդ,62-րդ,63-րդ և 66-րդ հոդվածները ,ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 997-րդ հոդվածի 4-րդ կետը և ապօրինաբար իրացրել է սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորությունը:
 
Այս պարագայում Դատավորների Կարգապահական հանձնաժողովը գտել է,որ Վերաքննիչ Դատարանի կողմից ՀՀ Քաղաքացիական և Քաղաքացիական Դատավարության օրենսգրքերի այս բացահայտ բռնաբարումը իր մեջ էական խախտում չի պարունակում,այլ կերպ ասած արել են,լավ են արել,իրենք արտոնյալ են,էլիտա,վեր են օրենքից և ժողովրդից:
Արդեն իսկ հաղորդում ենք ներկայացրել << արդարների>> կողմից առերևույթ հանցագործություն՝այն է ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու փաստով:
Դիմել ենք դատարան,որ դատարանների ընդհանուր ժողովի վսեմաշուք,բյուրեղյա,օրինապաշտ,անկաշառ և անաչառ կարգապահական հանձնաժողովին պարտավորեցնի կարգապահական վարույթ հարուցի ՀՀ Դատական Համակարգի <<արդարության>> և<< անաչառության>> սիմվոլներ ՝ Վերաքննիչ Քաղաքացիական դատարանի դատավորներ ՝ ՆԱՐԻՆԵ ՏԱՐԻԵԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՍԼԱՎԻԿ ԱՆԴԻՋԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ և ,ՏԱՐՈՆ ՄԱՆՎԵԼԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ նկատմամբ:
 
Ավելացնեմ՝ հայցագինը եղել է 18,000,000 ՀՀ դրամ:
Մտածելու տեղիք է տալիս այդպես չէ՞:
Նյութը հրապարակվում է, որպես արձագանք ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կոչին: Գործի մանրամասները ուղարկվել է վերջինիս ՝ խնդրանքով բարձրաձայնել ԱԺ ամբիոնից:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play