8-ամյա կրթությամբ մարդը խորհրդական է. բնակիչները <<Հեղափոխական>> մարզպետից ավելի դժգոհ են, քան ժամանակին Սերժից


8-ամյա կրթությամբ մարդը խորհրդական է. բնակիչները <<Հեղափոխական>> մարզպետից ավելի դժգոհ են, քան ժամանակին Սերժից

  • 28-06-2019 22:09:31   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք

Վայոց Ձորի մարզից բողոքների տարափ է, ընդ որում բոլորը հիմնավորված և փաստարկված:
Նախկին ռեժիմի արատավոր կառավարման ձևը,ոչ միայն չի վերացել,այլ ենթարկվել է մուտացիայի:
<< Հեղափոխական >> Մարզպետ Տրդատ Սարգսյանը շատ կարճ ժամանակահատվածում հասել է ցնցող արդյունքի,այն է մարզի բնակչությունը նրանից ավելի դժգոհ է,քան ժամանակին Սերժից:
Այսօր կրկին նամակ է ուղարկել Վայոց Ջորի մի բնակիչ :
Նա արձագանքել է Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ուսուցիչների նամակին և տրամադրել նոր փաստեր:
Նամակը ստորև՝
<<Պարոն Գալստյան տեսա Ձեր հրապարակած գրառումը երաժշտական դպրոցի հետ կապված։ Այդ Մանուկյան Մարինեն, դասվարը, Տրդատի բարեկամն է ու Տրդատը շատ ճարպկորեն կարողանում է իր մտերիմներին տեղավորի պաշտոնների, հավելեմ նաև, որ ինքը մի ընկեր ունի 8-ամյա կրթությամբ, բերել է իրեն խորհրդական, բայց արել է կեղծիքի միջոցով, սոցապից հաստիք է կրճատել, ՏԻ և ՀԳՄ վարչությունում խորհրդական է (նման հաստիք երբեք չի եղել) ձևակերպել պաշտոնի անձնագրով, բայց այդ 8-ամյա կրթությամբ մարդը փաստացի կատարում է իր խորհրդականի պարտականությունները, նստում է մարզպետի աշխատակազմի համար նախատեսված սենյակում>>։
Նա տրամադրել է նաև << Հեղափոխական >> Մարզպետ Տրդատ Սարգսյանի առերևույթ ապօրինի հրամանները:
Անկեղծ ասած,կարդալով Վայոց Ձորի բնակիչների բողոքները Մարզպետ Տրդատ Սարգսյանի ապօրինությունների մասին ,,ակամայից հիշեցի ՀՀ Վարչապետի հանրահայտ խոսքերը,երբ նա հայտնեց,որ երբեմն լսելով ուժայինների զեկույցները նախկինների կատարած թալանի մասին կանգնեցնում է նրանց և ասում << Հերիք է,դադարեցրեք,մարդկային ուղեղը ի վիճալի չէ դիմանալ և ընկալել այդ աստիճանի ցինիզմը >>:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play