Վովիկ Խոջայան. Ակնկալում էինք 4-5 մեդալ


Վովիկ Խոջայան. Ակնկալում էինք 4-5 մեդալ

  • 04-07-2019 16:11:08   | Հայաստան  |  Սպորտ

Մինսկում ավարտված Եվրոպական խաղերից հետո սամբոյի հավաքականի մարզիչ Վովիկ Խոջայանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց թիմի մասնակցությունը խաղերին.
 
«Մինսկ մեկնեցինք 6 մարզիկով  և 2 մարզիչով, բոլորից սպասելիքներ կային, հնարավորություն ունեինք 4-5 մեդալ նվաճել: Տիգրան Կիրակոսյանի ոսկե մեդալը սպասելի էր, իսկ Դավիթ Գրիգորյանն ու Արսեն Ղազարայնը լավ հանդես եկան, բայց կարող եմ ասել, որ թիմի ներուժը ավելի մեծ է: Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն հոգացել էր հավաքների և մարզահագուստի ծախսերը: Մինսկում Հայաստանի պատվիրակությունը մեզ դիմավորել  է պատշաճ կերպով, դրանից հետո ամենօրյա ժողովների ժամանակ քննարկվել են ընթացիկ հարցերը և խնդիրները: Կազմակերպվածությունից նույնպես շատ գոհ եմ»,-խոսքը եզրափակեց Վովիկ Խոջայանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play