Արայիկ Բաղդադյան. Սարգսյանի անվան մրցաշարն ընտրական է լինելու ԱԱ-ի համար


Արայիկ Բաղդադյան. Սարգսյանի անվան մրցաշարն ընտրական է լինելու ԱԱ-ի համար

  • 15-07-2019 18:43:43   | Հայաստան  |  Սպորտ

Հուլիսի 23-24-ը Վանաձորում կայանալու է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային 24-րդ մրցաշարը:
 
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ներկայացրեց մրցաշարի մանրամասները.
 
«Այս պահի դրությամբ մասնակցության հայտ են ուղարկել Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Հունաստանը, Բելառուսը, Քաթարը և Ղազախստանը: Հայ ըմբիշների համար այս մրցաշարն ընտրական է լինելու սեպտեմբերին կայանալիք վարկանիշային ԱԱ-ի համար: Մեր բոլոր ըմբիշները մասնակցելու են: Միայն 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը չի մասնակցելու, քանի որ նախապատրաստվում է օգոստոսին կայանալիք երիտասարդական ԱԱ-ին»,-նշեց Բաղդադյանը:
 
Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար:
 
«Կարծում եմ՝ մասնակից երկրների քանակն ավելանալու է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը տրամադրել է այդ գումարը: 2020 թվականին կկայանա Սարգսյանի անվան 25-րդ հոբելյանական մրցաշարը, որն անհամեմատ ավելի ուժեղ մրցակցություն կունենա»,- խոսքը եզրափակեց ՀԸՖ-ի գլխավոր քարտուղարը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play