Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցում է<br /> Կրակովում անցկացվող միջեկեղեցական համագումարի աշխատանքներին<br />


Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցում է
Կրակովում անցկացվող միջեկեղեցական համագումարի աշխատանքներին

  • 07-09-2009 19:00:00   | Լեհաստան  |  Հասարակություն
ԿՐԱԿՈՎ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի Կրակով քաղաքում սեպտեմբերի 6-ին աշխատանքն է սկսել Ս. Էջիդիոյի խաղաղարարական միջազգային 22-րդ համագումարը` «Երկրորդ Համաշխարհային պատերազմից 70 տարի անց. հավատքներն ու մշակույթները երկխոսության մեջ» թեմայով: Համագումարի նպատակն է երկխոսության կամուրջներ բացել տարբեր կրոնների եւ մշակույթների միջեւ: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության, համագումարում Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ով հանդես կգա նաեւ բանախոսությամբ: Համագումարն աշխատանքը կավարտի սեպտեմբերի 8-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն