Ստուգումներ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում. հարուցվել է քրեական գործ


Ստուգումներ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում. հարուցվել է քրեական գործ

  • 31-07-2019 14:27:34   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու,  կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:
 
 
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու նպատակով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play