Կատարվեց իմ երազանքը. բարեգործություն եմ անում իմ հայրենիքում. Շուշաննա Սիմոնյան
20-08-2019 11:30:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Օգոստոսի 20-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ռուսաստանաբնակ բժշկուհի Շուշաննա Սիմոնյանի ասուլիսը։
Թեման՝ «Սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը Ռուսաստանից կրկին ժամանել է Հայաստան՝ օգտակար լինելու համար իր հայրենակիցներին։ Օգոստոսի 20-30-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում նա, համաձայն նախորդ այցի ժամանակ՝ այս տարվա հուլիսին, ձեռք բերված պայմանավորվածության, կշարունակի ընդունել հիվանդներին (ցուցակագրվել նախապես) և կկատարի բացառիկ վիրահատություններ։
Ասուլիսի ժամանակ Շուշաննա Սիմոնյանը կներկայացնի
իր ծրագրերը, կտեղեկացնի այն մասին, թե ովքեր կարող են օգտվել բարեգործական հիմունքներով նրա կողմից տրամադրվող բուժօգնությունից, կներկայացնի իր համագործակցության ներկայիս շրջանակները և հետագա անելիքները>։
Օգոստոսի 24-ին Երեւանում Շուշաննա Սիմոնյանը նախատեսում է Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նույնպես անցկացնել անվճար խորհրդատվություն և հետազոտություն։ Ցանկացողների ցուցակագրումը և հետազոտությունների անցկացման վայրի ու ժամի մասին պայմանավորվածությունը տեղի կունենա ասուլիսից անմիջապես հետո՝ «Նոյյան տապան»-ում։
Սիրելի լրագրողներ, խմբագիրներ եւ մամուլի այլ ներկայացուցիչներ,
սիրով հրավիրում եւ հորդորում ենք ընդունել ռուսաստանաբնակ մեր հայրենակցի՝ Շուշաննա Սիմոնյանի այս առաջարկը եւ օգտվել նրա կողմից անվճար տրամադրվող բուժծառայություններից։ Անվճար է լինելու նաեւ գաստրոէնտերոլոգի և ռևմատոլոգի կողմից անցկացվող հետազոտությունը եւ էնդոսկոպիկ ախտորոշումը։
Մանրամասները կներկայացվեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։