Կայացել է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Կայացել է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • 02-09-2019 14:33:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Օգոստոսի 31-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
 
Նա ողջունելով խորհրդի անդամներին ներկայացրեց օրակարգը, որում ընդգրկված էր 3 հարց: 
 
Ոստիկանության գործունեության 6 ամսվա կատարած աշխատանքը ներկայացրեց ու հանցագործությունների շարժընթացը վերլուծեց ոստիկանության պետի խորհրդական Արտաշես Ավոյանը: Նա, ըստ հանցատեսակների ներկայացրեց կատարված աշխատանքը, բացահայտումների համեմատական տոկոսներն ու ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ մանրամասներ:
 
Հասարակական խորհրդի անդամներ Դավիթ Պեդանյանն ու Սևադա Ղազարյանը խոսեցին սեպտեմբերի 1-ից մեկնարկվող «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» միջոցառման մասին, ներկայացրին կատարելիք աշխատանքները, նաև համեմատություններ կատարեցին անցած տարի իրականացված միջոցառման հետ, վեր հանեցին խնդիրներն ու թերությունները:
 
Օրակարգի երրորդ հարցը ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ներկա փուլն էր: Այս մասին ելույթ ունեցավ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: 
 
Նա ներկայացրեց ոստիկանությունում իրականացվող կրթական և կառուցվածքային բարեփոխումների մանրամասներ, խոսեց ոստիկանության ծառայությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների, նոր ստեղծվելիք պարեկային ծառայության, ՃՈ բալային համակարգի և այլ հարցերի մասին:
 
Վայերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև վերջերս համացանցում լայն քննարկումների արժանացած, հասարակական հնչողություն ստացած դեպքերի ու միջադեպերի մասին, ներկայացրեց դրանց վերաբերյալ իր տեսակետն ու կարծիքը:
 
Խոսվեց նաև հանցագործությունների բացահայտումների, ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման, ծառայություններն առավել արդյունավետ կազմակերպելու, հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների և այլ թեմաների մասին:
Նիստի ավարտին Վալերիյ Օսիպյանը պատասխանեց հասարակական խորհրդի անդամների հարցերին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն