Վենեսուելայում քննարկում են ԶԼՄ-ների վերահսկման վերաբերյալ<br /> օրինագիծ<br />


Վենեսուելայում քննարկում են ԶԼՄ-ների վերահսկման վերաբերյալ
օրինագիծ

  • 31-07-2009 18:01:00   |   |  Միջազգային

ԿԱՐԱԿԱՍ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի Ազգային վեհաժողովը քննարկում է օրինագիծ, որը նախատեսում է լրագրողներին պատժել մինչեւ 4 տարվա բանտարկությամբ տեղեկատվության հրապարակման համար, որը, իշխանությունների կարծիքով, կարող է վնաս պատճառել պետության կայունությանը: Փաստաթղթի քննարկումը Վենեսուելայի օրենսդիր մարմնում տեղի է ունենում շատ ռադիոլրագրողների համար դժվարին ժամանակ, երբ մոտ 240 վենեսուելական ռադիոկայաններ գտնվում են փակման եզրին հեռարձակման արտոնագրերի չերկարացման պատճառով:
Նոյյան տապան  -   Միջազգային