Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն


Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

  • 26-09-2019 17:23:21   | Հայաստան  |  Սպորտ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն:
 
Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 429 կգ (199+230) արդյունք: Նա հաղթեց բոլոր վարժություններում, իսկ պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ:
 
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ) փոքր բրոնզե մեդալ էին նվաճել պոկում վարժությունում:
 
Աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ