Ռուսաստանը ԱՄՆ-ի ձեռնարկություններին սպառնում է
պատժամիջոցներով
27-07-2009 16:59:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը պատժամիջոցներ
կկիրառի ԱՄՆ-ի ձեռնարկությունների դեմ, եթե նրանք զենք վաճառեն
Վրաստանին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի
մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:
«Մեր նախագահը հրամանագիր է արձակել այն առնչությամբ, որ
Ռուսաստանը պատժամիջոցներ կսահմանի արտասահմանյան այն
ձեռնարկությունների նկատմամբ, որոնք կշարունակեն զբաղվել Վրաստանի
ռազմականացմամբ... Այդ հրամանագիրը ոչ մի բացառություն չունի, եւ
եթե ապացուցվի, որ ինչ-որ արտադրող Արկտիկայում թե Ամերիկայում
զբաղվում է հարձակողական սպառազինությունների մատակարարմամբ,
անկասկած, դա ենթակա կլինի այդ հրամանագրի գործողության»,- ասել է
Ռոգոզինը: