Բեռլինում այրել են թուրքական դեսպանատան ավտոմեքենան
11-10-2019 17:07:20 | Գերմանիա | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Բեռլինում այրել են թուրքական դեսպանատան ավտոմեքենան։
Բեռլինում այրել են Թուրքիայի դեսպանատանը պատկանող ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվական կայքը:
Անհայտ անձը կամ անձինք այրել են կայանած մեքենան, որն օգտագործման համար այլևս պիտանի չէ:
Դեսպանատունը դիմել է գերմանական համապատասխան կառույցներին, որպեսզի բարձրացվի անվտանգության մակարդակը դեսպանատան շրջանում, և որ մեղավորները պատասխանատվության կանչվեն հանցագործության համար:
Գերմանական ոստիկանությունը շարունակում է դեպքի հետ կապված քննությունը: