Հայաստանի խճուղային հեծանվորդները հինգերորդ տեղը գրավեցին<br /> Թուրքիայի միջազգային մրցաշարում<br />


Հայաստանի խճուղային հեծանվորդները հինգերորդ տեղը գրավեցին
Թուրքիայի միջազգային մրցաշարում

  • 23-06-2009 23:00:00   | Թուրքիա  |  Սպորտ
ԿՈՒՆԻԱ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 21-ին Թուրքիայի Կունիա քաղաքում ավարտվեց խճուղային հեծանվավազքի միջազգային երիտասարդական մրցաշարը, որը բաղկացած էր 6 փուլից եւ ձգվում էր 480 կմ: Հայաստանի հեծանվորդներից մրցաշարում լավագույնը Արամ Մելիքյանն էր. նա 5-րդն էր երրորդ (46 կմ) եւ վեցերորդ (78 կմ) փուլերում: Ութ երկրների 14 թիմերի պայքարում Հայաստանի հավաքականը ընդհանուր հաշվարկում գրավեց 5-րդ տեղը, իրենից առաջ թողնելով Ղազախստանի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ Սիրիայի թիմերին: Վրաստանի թիմը 7-րդն էր, իսկ Ադրբեջանինը` 13-րդը:
Նոյյան տապան  -   Սպորտ