Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) համանախագահ է ընտրվել Էմին Երիցյանը
12-12-2019 10:23:27 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 24-ին Կիևում անցկացվեց Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստը:
CORLEAP լիագումար նիստի ընթացքում համանախագահ ընտրվեց Հայաստանի համայնքների միության
նախագահ Էմին Երիցյանը:
Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկու Մարկուլան, շնորհավորելով Էմին Երիցյանին, նշեց, որ պարոն Երիցյանն արդեն ունի համանախագահության փորձառություն և կարծում է, որ CORLEAP-ի գործունեությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում կլինի արդյունավետ:
CORLEAP լիագումար նիստի օրակարգային հարցերից էին համայնքային համագործակցությունը, տեղական մակարդակում տնտեսական զագացումը, երիտասարդ քաղաքացիների ներգրավվածությունը, ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը անդամ երկրներին և այլ թեմաներ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում