Հայաստանը կողմ է թմրամիջոցների դեմ պայքարի գործում<br /> տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության ձեւավորմանը<br />


Հայաստանը կողմ է թմրամիջոցների դեմ պայքարի գործում
տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության ձեւավորմանը

  • 16-06-2009 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով հունիսի 16-ին Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տարածաշրջանային համակարգող Գրեգորի Կոննորի գլխավորած պատվիրակությանը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է թմրամիջոցների դեմ պայքարի գործում տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության ձեւավորմանը: Նա տեղեկացրել է, որ համաձայն «Հայաստան-Եվրոմիություն գործողությունների ծրագրի» կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ծրագիր: Ըստ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայության, կողմերը պայմանավորվել են համագործակցել ազգային ծրագրի մշակման գործում:
Նոյյան տապան  -   Քաղաքական