Դավիթ Խաժակյանը պետք է մնա Երևանի ավագանու կազմում․ Արթուր Սաքունց
18-12-2019 13:37:53 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։
Արթուր Սաքունցի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Դավիթ Խաժակյանը պետք է մնա Երևանի ավագանու կազմում, ինչու՞։
Աքսիոմա թիվ 1
Առանց ընդդիմության, թեկուզ մեկ հոգով ներկայացված, չի կարող լինել վերահսկողություն մեծամասնությսն իշխանության նկատմամբ։
Դ.Խաժակյանը ներկայացնում է կոնկրետ փաստեր, որոնք վերաբերվում են քաղաքապետի և քաղաքապետարսնի գործունեությանը, և որոնց հիման վրա բարձրացնում է հարցեր, որոնց պետք է պատասխանի քաղաքապետը։
Չլինեն հարցեր, հատկապես անհարմար հարցեր, չենք կարող ակնկալել նաև պատասխաններ։
Աքսիոմա թիվ 2
Եթե չլինի ընդդիմություն, թեկուզ մեկ հոգանոց, չի կարող լինել վերահսկողություն մեծամասնության իշխանության նկատմամբ։
Աքսիոմա թիվ 3
Ընդդիմությունը մեծամասնության համար դուր գալու համար չի եղել, չի լինի և չի կարող լինել։
Աքսիոմա թիվ 4
Առանց ընդդիմության չի կարող լինել որևէ երաշխիք հաշվետու և թափանցիկ կառավարման։
Աքսիոմա թիվ 5
Առանց ընդդիմության ցանկացած իշխանություն դառնում է ավտորիտար և բռնապետական, որն արդեն մերժվել է մեկ ու կես տարի առաջ թավշյա հեղափոխությամբ։
Աքսիոմա թիվ 6
Եթե դուր չի գալիս ընդդիմությունը, ապա չի կարող դուր գալ իշխանությունը։
Աքսիոմա թիվ 7
Եթե դուր չի գալիս թվարկած որևէ Աքսիոմա, ապա նայիր թիվ 1֊ից մինչև թիվ 6֊րդ Աքսիոմաները»։