ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն


ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

  • 24-12-2019 13:55:48   | Հայաստան  |  Իրավունք

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը տարվել է ոստիկանություն: Նրան բերման են ենթարկել հենց ԵՊՀ-ից: Այս մասին է վկայում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի հրապարակած տեսանյութը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Ափոյանը բերման է ենթարկվել հարուցված քրգործի շրջանակներում։
 
Վարագյանի տեղեկացմամբ՝ Ափոյանին բերման ենթարկելը կապված է անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետի շենքի բակում դեկտեմբերի 20-ին հնչած կրակոցների դեպքի հետ:
Նոյյան տապան  -   Իրավունք