Քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի. ՀՀ ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում

27-01-2020 17:48:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
 


«Նոր որակի ոստիկանություն ենք ունենալու: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում այժմ քննարկվում է նաև ոստիկանությունում փոփոխությունների հարցը: Արդեն կա հայեցակարգը, կարծում եմ, որ փոփոխությունները
տեսանելի կլինեն»,-ասաց Արման Սարգսյանը:
 
Նա նշեց, որ փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը: Ոստիկանը պետք է լինի ավելի կրթված, իր իրավունքներին պարտականություններին լավ տիրապետող:
 
«Ոստիկանությունը կենդանի օրգանիզմ է և փոփոխության է ենթարկվում, ինչը դրական է: Վստահեցնում եմ, որ քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի»,-ասաց Արման Սարգսյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար