IDBank-ը Հայաստանում առաջիններից է, որ սկսել է կիրառել SWIFT global payment innovation (gpi) համակարգը


IDBank-ը Հայաստանում առաջիններից է, որ սկսել է կիրառել SWIFT global payment innovation (gpi) համակարգը

  • 31-01-2020 16:38:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

IDBank-ը Հայաստանում առաջիններից է, որ սկսել է կիրառել SWIFT global payment innovation (gpi) համակարգը։
SWIFT gpi ինովացիոն համակարգի միջոցով IDBank-ը կատարելագործում է իր հաճախորդներին մատուցվող ծառայությունները՝ ապահովելով միջազգային փոխանցումների արագության և կանխատեսելիության աննախադեպ մակարդակ։  gpi Tracker ինտերակտիվ հավելվածի միջոցով IDBank-ն իրական ժամանակում վերահսկում է փոխանցման կարգավիճակը և ստուգում փոխանցման ճանապարհին յուրաքանչյուր բանկի գծով տեղեկատվությունը՝ ներառյալ ամեն փուլում գանձվող միջնորդավճարները։  Երբ փոխանցումը հասնում է շահառուին, gpi Tracker-ն այդ մասին բանկին ծանուցում է ուղարկում։ Միջին հաշվով, gpi վճարումների 40%-ը հաշվեգրվում են վերջնական շահառուներին 5 րոպեի ընթացքում, 50%-ը՝ 30 րոպեի, և գրեթե 100%-ը 24 ժամվա ընթացքում։
 
«SWIFT gpi նորարար համակարգը կնպաստի մեր կորպորատիվ և մանրածախ հաճախորդների համար միջազգային փոխանցումների էֆեկտիվության ու թափանցիկության ապահովմանը։ Հավատարիմ լինելով մեր հաճախորդներին նորարարական լուծումներ մատուցելու և սպասարկման լրացուցիչ արժեք հաղորդելու գաղափարին՝ մենք նպատակ ունենք մշակել նոր արդյունավետ պրոդուկտներ` հիմնվելով SWIFT gpi-ի առավելությունների վրա», - ասել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
 
«Մենք ուրախ ենք տեսնել IDBank-ը SWIFT gpi ընտանիքում: Միանալով SWIFT gpi-ին՝ IDBank-ը հնարավորություն կունենա իր հաճախորդներին առաջարկել իր տեսակի մեջ լավագույն միջազգային փոխանցումների ծառայությունը, որն արագ է, նորարար, թափանցիկ և վերահսկվող: Մենք ակնկալում ենք աշխատել IDBank-ի հետ նաև հաճախորդներին առաջարկվող լուծումների ցանկում gpi-ի նոր ծառայությունների ինտեգրման փուլում և խրախուսում ենք Հայաստանի մյուս բանկերին հետևել այս օրինակին», - ասել է SWIFT-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ղեկավար Եկատերինա Կալինինան:
 
SWIFT gpi համակարգը ներդրվել է 2017 թվականին և դրանից ամբողջ աշխարհում արդեն իսկ օգտվում է շուրջ 830 ֆինանսական հաստատություն։ Օրական մեկ միլիոն միջազգային փոխանցում է իրականացվում gpi-ի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս բանկերին և նրանց հաճախորդներին օգտվել համակարգի բոլոր առավելություններից։  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play