Հունիսի վերջին կարող է ընդհատվել գազի տարանցումը դեպի<br /> Եվրոպա<br />


Հունիսի վերջին կարող է ընդհատվել գազի տարանցումը դեպի
Եվրոպա

  • 04-06-2009 16:20:00   | Ֆինլանդիա  |  Միջազգային
ՀԵԼՍԻՆԿԻ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գազի ոլորտում Ուկրաինայի հետ առկա խնդիրները կարող են արդեն հունիսի վերջին դեպի Եվրոպա գազի տարանցման ընդհատման պատճառ դառնալ, հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում ֆինն վարչապետ Մատտի Վանհանենի հետ բանակցություններից հետո: «Ես եվրոպացի իմ գործընկերների հետ զրուցելիս ուշադրություն հրավիրեցի այդ խնդրի վրա եւ նրանց խնդրեցի մեզ մեն-մենակ չթողնել այդ հարցերի հետ: Մենք նախապես զգուշացնում ենք, որ նման հակամարտություն կարող է ծագել, դա կարող է հունիսի վերջին - հուլիսի սկզբին հանգեցնել մեր տրանզիտի լրիվ դադարեցման»,- ասել է Պուտինը:
Նոյյան տապան  -   Միջազգային