ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված որսորդական փամփուշտներ


ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված որսորդական փամփուշտներ

  • 13-02-2020 10:30:22   | Հայաստան  |  Իրավունք

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության  աշխատակիցներն օրերս տեսազննման են ենթարկել Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան:
 
Արդյունքում պարզվել է, որ մեքենայի բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ: Այնուհետև խորը զննման անգարում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի գազաբալոնային համակարգի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել է 92 տուփ փամփուշտ:  Ընդհանուր  առմամբ, հայտնաբերվել է թուրքական արտադրության 12մմ տրամաչափով և 34 գրամ քաշով  2300 որսորդական փամփուշտ:
 
 
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
 
 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play