«Եթե այսօր էլ վերադառնամ, թույլ չեմ տալու, որ մարդիկ պետության հաշվին գերշահույթ ունենան». Դավիթ Սանասարյան

14-02-2020 15:37:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հրապարակեց Սանասարյանի մեղադրական եզրակացությունը:
 


Ըստ դրա համառոտ նկարագրի՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
 
Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Դավիթ Բալայանը Սանասարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրեն պարզ է մեղադրանքի էությունը եւ ինչ դիրքորոշում
ունի ինքը դրա վերաբերյալ: Ի պատասխան դատարանի հարցին՝ Դավիթ Սանասարյանւը հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է, եւ ինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
 
«Ինձ պարզ է, թե ինչ է ասում դատախազը, բայց ես առիթներ եմ ունեցել իմ դիրքորոշումը ներկայացնելու՝ նշված շինծու գործի վերաբերյալ, եւ հիմա էլ հստակ կարող եմ ասել, որ հրապարակվածը չի համապատասխանում իրականությանը: Ինձ մեղադրում են նրա համար, որ ես, իմանալով, որ իմ աշխատակիցը կառավարում է կոնկրետ կազմակերպություն, ասել եմ, որ նման բան չի եղել, բայց ես բազմիցս հարցրել եմ նրան, նա ինձ հավաստիացրել է, որ ինքը որեւէ կազմակերպության հետ կապ չունի»:
 
Ինչ վերաբերում է դատախազի այն պնդմանը, թե դիալեզի գործով պետությանը վնաս է հասցվել, Սանասարյանը հիշեցրեց՝ այդ մասով կա առանձին քրեական գործ, որը ՊՎԾ ուսումնասիրության արդյունք է. «Մամուլում չկա գեթ մեկ դեպք, որ ինչ-որ մեկը տուժել է ՊՎԾ ուսումնասիրությունից»:
 
Սանասարյանը հայտարարեց՝ ինքը չի ափսոսում, որ ՊՎԾ ուսումնասիրություններն արվել են Վանաձորի
եւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում. «Եթե այսօր էլ վերադառնամ, թույլ չեմ տալու, որ մարդիկ պետության հաշվին գերշահույթ ունենան»,- ասաց նա:
 
Այս պահին մեղադրող դատախազն ընթերցում է գործով մյուս ամբաստանյալ, ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի մեղադրական եզրակացությունը:
 
Նշենք, որ դատարանը որոշել է ամբաստանյալների դիրքորոշումներին անդրադառնալ յուրաքանչյուրի մեղադրական եզրակացության հրապարակումից հետո:
 
ՀԺ  
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 334 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար