Հայաստանի արտադրական պոտենցիալը վերականգնվում է. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի արտադրական պոտենցիալը վերականգնվում է. Նիկոլ Փաշինյան

  • 21-02-2020 11:22:20   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»- իր էջում գրել է.
 
«Հայաստանում 2019 թվականի արդյունքներով մշակող արդյունաբերությունը, աճելով 12 տոկոսով, 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1 տոկոս կշիռ: 
 
Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում: ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2 տոկոս, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է: Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22 տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play